Լավրովը հետաքրքիր մանրամասներ է հայտնել Ստամբուլում կայացած և տապալված ռուս-ուկրաինական բանակցություններից

Եթե 2022 թվականի ապրիլին Ստամբուլում կայացած բանակցությունները հաջող ընթանային, ապա Ուկրաինան կմնար 1991 թվականի սահմաններով, բացառությամբ Ղրիմի և այն տարածքների, որոնք այն ժամանակ վերահսկվում էին ռուսական զորքերի կողմից:
Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե 2022 թվականի ապրիլին Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև ձեռք բերված համաձայնությունը ստորագրվեր, ապա Ուկրաինան կլիներ 1991 թվականի սահմաններում՝ բացառությամբ Ղրիմը և այն տարածքները, որոնք վերահսկվում էր այն ժամանակ ռուսական զորքերի կողմից», - ասել է Լավրովը։
2022 թվականի մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել է Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, իսկ պատվիրակության մակարդակով բանակցությունները սկսվել էին մարտի 29-ին Ստամբուլում։
Հանդիպման ընթացքում ուկրաինական կողմը ռուս պատվիրակներին է փոխանցել համաձայնագրի նախագիծը, որում, ի թիվս այլ բաների, արտահայտվում է Ուկրաինայի պատրաստակամությունը՝ որպես ոչ միջուկային երկրի կարգավիճակ ստանալը, անվտանգության երաշխիքներ, իսկ Ղրիմի հարցը առաջարկվել է լուծել դիվանագիտական ճանապարհով 15 տարվա ընթացքում։