Ողբերգшկան դեպք՝ Երևանում․ «Ոսկե անիվ» ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է տղամարդու կшխված մшրմին
Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 74 խումբը կանչով մեկնել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գործող «Ոսկե անիվ» ավտոմեքենաների տեխսպասարկման կետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված մարմին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և խնդրել են, որպեսզի դեպքի վայր մոտենան փրկարարական ջոկատից, որ դին կարողանան իջեցնեն։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում