Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության մեջ41-ամյա մի օտարերկրացին կալանավորվել էՄեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան Գեղամյան
Տնտեսություն

Հաճախորդների մոլորեցու՞մ, կառավարման ճգնաժա՞մ. ինչպես է «Ինգո Արմենիան» փորձում շրջանցել արևմտյան պատժամիջոցները

Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներն ուղղակիորեն ազդել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության վրա՝ ստեղծելով լուրջ խնդիրներ ոչ միայն ընկերության, այլև նրա  ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդների համար։

Ինչ եղավ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այս տարվա հունիսին Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, ցանկում ավելացվել էին ևս 42 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Պարզվեց՝ ցանկում ներառվել է նաև ռուսական խոշոր ապահովագրական «Ինգոսստրախ» ընկերությունը։ ԱՄՆ-ն ևս միացավ ապահովագրական ընկերությունների դեմ պատժամիջոցներին։

«Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը դեռ 2003-2004թթ. ձեռք է բերել ՀՀ-ում գործող «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը (Բաժնետոմսերը գնել է Ռուսաստանում գրանցված «Ինվեստ-Պոլիս» ՓԲԸ-ն է, որին ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանում գրանցված «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ին)։

Իսկ սա նշանակում է, որ արևմտյան պատժամիջոցներն ազդում են նաև «Ինգո Արմենիա» ընկերության վրա։ Թեմային ավելի վաղ անդրադարձել «Հետք» պարբերականը, նաեւ «Փաստինֆո»-ն՝ արձանագրելով, որ արտերկրում խնդիրներ են առաջանում այս ընկերության ապահովագրությունների հետ։

Ինչպես են ազդում արեւմտյան պատժամիջոցները ապահովագրական ընկերության վրա

Այստեղ գլխավոր խնդիրը վերաապահովագրությունն է։ Դեռևս 2023թ․ մարտին Եվրամիությունը հրապարակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Պատժամիջոցների ներքո հայտնված ընկերությունների ցանկում էր նաև Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերությունը։

Թեպետ «Ինգո Արմենիա»-ն իր 2024թ. առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվության մեջ նշել է, թե ղեկավարությունն անում է ամեն ինչ վերաապահովագրության գծով նոր գործընկերներ ձեռք բերելու համար, բայց փաստացի իրավիճակը հետևյալն է՝ վերաապահովագրական որևէ խոշոր ընկերություն չի համագործակցի արևմտյան պատժամիջոցներո ցանկում ներառված ընկերության հետ։

Ինչու՞ է կարևոր վերաապահովագրությունը. վերաապահովագրության միջոցով ապահովագրական ընկերությունը իր ստանձնած ռիսկերի մի մասը փոխանցում է այլ՝ Վերաապահովագրական ընկերությունների։ Դա հնարավորություն է տալիս խուսափել հետագա ֆինանսական խոշոր կորուստներից, պահպանել ընկերության ֆինանսական կայունությունը, ստանձնած ռիսկերը ճիշտ կառավարել։ Այլապես ֆինանսական խոշոր հատուցման պարտավորությունը կարող է ընկերությունը ծանր իրավիճակի հասցնել, այսինքն՝ հաճախորդն էլ հատուցում չստանալու ռիսկի առաջ է հայտնվում։

«Ինգո Արմենիան» փորձու՞մ է շրջանցել պատժամիջոցները

2023թ. հուլիսին հայաստանյան ապահովագրական շուկա մուտք գործեց 7-րդ ապահովագրական ընկերությունը՝ «ԷՖԵՍ»-ը, որ ուղղակիորեն կապված է նաև «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ։ «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և Արևշատ Մելիքսեթյանին (50%): Նշենք, որ Լևոն Ալթունյանին է պատկանում «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 25%-ը, իսկ Արևշատ Մելիքսեթյանը «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրենն էր՝ մինչ «ԷՖԵՍ»-ի հիմնադրումը։

Ապահովագրական նոր ընկերության հիմնադրումից հետո մեկ օրում «Ինգո Արմենիա»-ից նոր ընկերություն տեղափոխվեց ամբողջ ղեկավար կազմը և 180 աշխատակից՝ «Ինգո Արմենիա»-ում առաջացնելով կառավարման և սպասարկման ճգնաժամ։ Վերևում մատնանշված «Հետքի» հոդվածում նաև այս հարցին է մանրամասն անդրադարձ արվել՝ ողջամիտ կասկած հայտնելով, որ ապահովագրական նոր ընկերության հիմնադրումը, «Ինգո Արմենիա»-ի ապահովագրական պորտֆելի մեծ մասն աստիճանաբար այդ ընկերություն տեղափոխելով՝ փորձ է արվում շրջանցել արևմտյան պատժամիջոցները։

Այստեղ մի մեծ հարց էլ կա՝ արդյոք ստեղծված իրավիճակը չի՞ մտահոգում վերահսկող մարմնին՝ Կենտրոնական բանկին։ Ինչպե՞ս են կառավարվելու կամ վերահսկվելու ներկայում առկա ռիսկերը։

Հ.Գ. «Փաստինո»-ն պատրաստ է հրապարակել «Ինգո Արմենիա» ընկերության եւ ԿԲ-ի արձագանքը։ Նշենք, որ «Ինգո Արմենիայի» ապահովագրությունները արտերկրում, մասնավորապես՝ արեւմուտքում չճանաչելու մասին մեր նախորդ հրապարակման վերաբերյալ ընկերությունից այդպես էլ որեւէ մեկնաբանություն չեն տվել, նաեւ՝ հերքմամբ հանդես չեն եկել՝ այդպիսով ապացուցելով, որ ապահովագրությունները, փաստացի, համարվում են առ ոչինչ։