Կոռուպցիայի ընկալման թվով աշխարհի առաջատար երկրներում համատարած նման հայտարարագրում գոյություն չունի Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ դեսպան Հունվարի 27-ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու «դատավարությանը» որոշում կկայացվի Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, թե ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է․ քաղաքագետ Շեղում են վերահաս պատերազմից, համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանության կեղծ օրակարգն է. Մարուքյան Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց Լույս կտեսնի Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան 3 երիտասարդի Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
Բաքվում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանը խոսել է առողջության հետ կապված խնդիրները լուծելու ձևից
Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 20-ամյա տղան մահացել է Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի սխեմային Հայտնի պատգամավորներ ունեինք, ասում էին` ես հարուստ չեմ, կինս է հարուստ, վա՞տ ա թափանցիկությունը (տեսանյութ) Լույս չի լինի Երևանում և 8 մարզումՊուտինը և Սի Ցզինպինը տեսակոնֆերանս են անցկացրելՄաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025-ի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ. ՊԵԿԱրմավիրում բացահայտվել է փայտանյութի և փաստաթղթի տվյալի անհամապատասխանությունՓաշինյանի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի Դոլարն ու եվրոն թանկացել են. նրանց է միացել ռուբլինՀասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, որին արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով, որ հիմա թnւրք-ադրբեջшնական համատեղ զnրավարժություններ են անցկացվում. ՀայրապետյանԻրանը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի հետ. Իրանի ԱԳՆՍևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվելԵրևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվելԴոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Խառնվել են իրար. մեկը մետրո ա նստում, էն մյուսը 150 հազար դոլարանոց Lexus-ից գրառումներ ա անում, ԿԳԲ -ն ա խառնվում. Մարության (տեսանյութ)
Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան
Կայցելեմ Երևան. Լավրովն արձագանքել է Միրզոյանի հրավերին
Բանկ եմ զանգել. Փաշինյանը ճշտում է, թե ավանդից ինչքան փող է կուտակել (տեսանյութ)Նարեկ Մալյանը փաբ-ակումբ է հիմնելԷջմիածնում տղամարդը իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. նա ձերբակալվել էՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա ձեռնտու կառույց է. Ալեն ՍիմոնյանՕպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել. լրագրողն ահազանգում է (տեսանյութ)
Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Հիմա էլ ծնողները բանակ ներքնաշոր են ուղարկում. ինչո՞ւ է այդպես. Դանիելյանը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով
Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվԽոշոր հրդեհ Թուրքիայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, քաղաքացներին ցուցաբերվել է օգնությունՆախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, ժողովու'րդ, սա սուտ է. Մարության (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանն արժանացել է Կոմիտասի անվան ոսկե մեդալի (տեսանյութ)Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներԴոնալդ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի ստորագրած 78 որոշումՔՊ-ն ու «Հանրապետությունը» չմասնակցեցին ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեցՀրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանումԱյսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունըՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
Տնտեսություն

Հաճախորդների մոլորեցու՞մ, կառավարման ճգնաժա՞մ. ինչպես է «Ինգո Արմենիան» փորձում շրջանցել արևմտյան պատժամիջոցները

Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներն ուղղակիորեն ազդել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության վրա՝ ստեղծելով լուրջ խնդիրներ ոչ միայն ընկերության, այլև նրա  ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդների համար։

Ինչ եղավ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այս տարվա հունիսին Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, ցանկում ավելացվել էին ևս 42 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Պարզվեց՝ ցանկում ներառվել է նաև ռուսական խոշոր ապահովագրական «Ինգոսստրախ» ընկերությունը։ ԱՄՆ-ն ևս միացավ ապահովագրական ընկերությունների դեմ պատժամիջոցներին։

«Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը դեռ 2003-2004թթ. ձեռք է բերել ՀՀ-ում գործող «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը (Բաժնետոմսերը գնել է Ռուսաստանում գրանցված «Ինվեստ-Պոլիս» ՓԲԸ-ն է, որին ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանում գրանցված «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ին)։

Իսկ սա նշանակում է, որ արևմտյան պատժամիջոցներն ազդում են նաև «Ինգո Արմենիա» ընկերության վրա։ Թեմային ավելի վաղ անդրադարձել «Հետք» պարբերականը, նաեւ «Փաստինֆո»-ն՝ արձանագրելով, որ արտերկրում խնդիրներ են առաջանում այս ընկերության ապահովագրությունների հետ։

Ինչպես են ազդում արեւմտյան պատժամիջոցները ապահովագրական ընկերության վրա

Այստեղ գլխավոր խնդիրը վերաապահովագրությունն է։ Դեռևս 2023թ․ մարտին Եվրամիությունը հրապարակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Պատժամիջոցների ներքո հայտնված ընկերությունների ցանկում էր նաև Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերությունը։

Թեպետ «Ինգո Արմենիա»-ն իր 2024թ. առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվության մեջ նշել է, թե ղեկավարությունն անում է ամեն ինչ վերաապահովագրության գծով նոր գործընկերներ ձեռք բերելու համար, բայց փաստացի իրավիճակը հետևյալն է՝ վերաապահովագրական որևէ խոշոր ընկերություն չի համագործակցի արևմտյան պատժամիջոցներո ցանկում ներառված ընկերության հետ։

Ինչու՞ է կարևոր վերաապահովագրությունը. վերաապահովագրության միջոցով ապահովագրական ընկերությունը իր ստանձնած ռիսկերի մի մասը փոխանցում է այլ՝ Վերաապահովագրական ընկերությունների։ Դա հնարավորություն է տալիս խուսափել հետագա ֆինանսական խոշոր կորուստներից, պահպանել ընկերության ֆինանսական կայունությունը, ստանձնած ռիսկերը ճիշտ կառավարել։ Այլապես ֆինանսական խոշոր հատուցման պարտավորությունը կարող է ընկերությունը ծանր իրավիճակի հասցնել, այսինքն՝ հաճախորդն էլ հատուցում չստանալու ռիսկի առաջ է հայտնվում։

«Ինգո Արմենիան» փորձու՞մ է շրջանցել պատժամիջոցները

2023թ. հուլիսին հայաստանյան ապահովագրական շուկա մուտք գործեց 7-րդ ապահովագրական ընկերությունը՝ «ԷՖԵՍ»-ը, որ ուղղակիորեն կապված է նաև «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ։ «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և Արևշատ Մելիքսեթյանին (50%): Նշենք, որ Լևոն Ալթունյանին է պատկանում «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 25%-ը, իսկ Արևշատ Մելիքսեթյանը «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրենն էր՝ մինչ «ԷՖԵՍ»-ի հիմնադրումը։

Ապահովագրական նոր ընկերության հիմնադրումից հետո մեկ օրում «Ինգո Արմենիա»-ից նոր ընկերություն տեղափոխվեց ամբողջ ղեկավար կազմը և 180 աշխատակից՝ «Ինգո Արմենիա»-ում առաջացնելով կառավարման և սպասարկման ճգնաժամ։ Վերևում մատնանշված «Հետքի» հոդվածում նաև այս հարցին է մանրամասն անդրադարձ արվել՝ ողջամիտ կասկած հայտնելով, որ ապահովագրական նոր ընկերության հիմնադրումը, «Ինգո Արմենիա»-ի ապահովագրական պորտֆելի մեծ մասն աստիճանաբար այդ ընկերություն տեղափոխելով՝ փորձ է արվում շրջանցել արևմտյան պատժամիջոցները։

Այստեղ մի մեծ հարց էլ կա՝ արդյոք ստեղծված իրավիճակը չի՞ մտահոգում վերահսկող մարմնին՝ Կենտրոնական բանկին։ Ինչպե՞ս են կառավարվելու կամ վերահսկվելու ներկայում առկա ռիսկերը։

Հ.Գ. «Փաստինո»-ն պատրաստ է հրապարակել «Ինգո Արմենիա» ընկերության եւ ԿԲ-ի արձագանքը։ Նշենք, որ «Ինգո Արմենիայի» ապահովագրությունները արտերկրում, մասնավորապես՝ արեւմուտքում չճանաչելու մասին մեր նախորդ հրապարակման վերաբերյալ ընկերությունից այդպես էլ որեւէ մեկնաբանություն չեն տվել, նաեւ՝ հերքմամբ հանդես չեն եկել՝ այդպիսով ապացուցելով, որ ապահովագրությունները, փաստացի, համարվում են առ ոչինչ։