Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից
Տեղումները կդադարեն սեպտեմբերի 25-ին. ինչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացըՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես ԱլեմանինԾանրամարտի երիտասարդների ԱԱ. մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա ԳրիգորյանըԵս կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետԴրանց մեջ մի էսքան խիղճ չկա՞ր, որ երեկ հարգեին Արցախում անցած տարի զոհված մեր նահատակների հիշատակը. Շարմազանով (տեսանյութ)
Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, այլ պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. Մարիա Զախարովա
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ
Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաք, կանցկացնի 2 հանդիպում
ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը և տրամաբանությանը․ Զախարովա
Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. ԹաթոյանԱդրբեջանը և Թուրքիան ամրապնդում են ռազմական կապերըԱնվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համարՈւրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում էԳրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցըՔանի դա չի արվել, մեկ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է․ Վահե ՀովհաննիսյանՔանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ «Հետք»Այո՛, այո՛, ես արդեն մի քանի ամիս է` ամուսնացել եմ. Շպռոտ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունըԴիլիջանի ոլորաններում մառախուղ Ալիևն օկուպացված Արցախում մասնակցել է այսպես կոչված Ղարաբաղի համալսարանի բացմանը
Եկել է բռունցքվելու ժամանակը. Uրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը (տեսանյութ)
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պшյթnւցիկների տեղադրման գործից
Մահացել է Արտաշես Գեղամյանը
Իսրայելը ռմբակոծում է ԼիբանանըԱրցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե»Կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. կան կալանավորվածներՎախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում. Տիգրան ԱբրահամյանԴեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան
Յուրաքանչյուրն ուրիշի մասին դատում է՝ ելնելով իր կյանքի սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից
ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձըՍիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. Նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է. «Ժողովուրդ»Մահացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ ՇահնազարյանըԻրանում պայթել է բալիստիկ հրթիռների ռազմաբազա. մեղադրում են Իսրայելին Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ»20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ»«Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ»Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում լույս չի լինիԱրագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»Արցախն ուրացողը կուրանա մնացածը․ Գեղամյան Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Ճամբարակում, Մարտունիում, Վահանում 2023 թվականին զոհված և անհետ կորած ՊԲ զինծառայողների անունները Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին․ նոր ապացույցներ

Հայտարարությունը, թե իբր Գալստյանն իր պաշտոնը ստանձնել է Շահրամանյանի հրամանագրով, իրատեսական չէ. փաստաբան

«MediaNews» կայքում տեղ է գտել «Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին» վերնագրով հայտարարություն:

Փաստաբան Ռոման Երիցյանը թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«15․07․2024 թ-ին «MediaNews» վերտառությամբ կայքում տեղ է գտել «Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին» վերնագրով հայտարարություն, որի հեղինակը կայքին բնորոշ ձևով չհիմնվելով հավաստի ու արժանահավատ փաստական հանգամանքների վրա, էժանագին, կեղծ ու արատավորող տեղեկություններ է տարածել Արցախի Հանրապետության նախագահի հասցեին։

Կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանում բացակայում են տնօրինողի նույնականացման տվյալները՝ այն տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինում է իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը։

Այս համատեքստում, չնայած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով «MediaNews» վերտառությամբ կայքը ենթակա է գնահատման որպես չնույնականացվող աղբյուր, իսկ նման աղբյուրից ստացած տեղեկությանն անձամբ ես լուրջ չեմ վերաբերվում, այնուամենայնիվ, հաշվի առնելով նման հայտարարությունների նպատակը, հնարավորինս կարճ անդրադառնամ դրան։

Թերևս սկսենք նրանից, որ Սարգիս Գալստյանը ոչ թե պետական դավաճանության համար դատապարտված, այլ լրտեսության մեջ ընդամենը մեղադրվող արցախցի է, ինչպիսի պայմաններում առնվազն անհեթեթ է հայտարարությունն առ այն, որ պետական դավաճանին պաշտոնի նշանակելով Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։

Երկրորդ՝ Արցախի նախագահը չունի և երբևէ չի ունեցել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին որևէ անձի նշանակելու իրավասություն, հետևաբար հայտարարությունն առ այն, իբր Գալստյանն իր պաշտոնը ստանձնել է նախագահի հրամանագրով, մեղմ ասած, իրատեսական չէ։

Արցախը լուծարելու վերաբերյալ հրաման Արցախի իրավական համակարգում երբևէ գոյություն չի ունեցել և ունենալ չէր էլ կարող։ Չնայած այս կապակցությամբ արդեն իսկ կատարել եմ բազմաթիվ հայտարարություններ, այնուամենայնիվ, վերստին պետք է նշեմ, որ Արցախի Հանրապետությունը նախագահի հրամանագրով լուծարված լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Անդրադառնալով Սարգիս Գալստյանին պաշտոնի նշանակելու նախապատմությանը՝ հանրությանն իրազեկեմ, որ վերջինս Արցախի բնակչության տարհանմանը չի մասնակցել՝ փոխարենը հայտարարելով, որ ընտանիքի հետ մնում է Արցախում։ Հաշվի առնելով իր հետ  նաև տասնյակ այլ բնակիչների Արցախը չլքելու հանգամանքը՝ ինչպես նաև այն, որ մնացած բնակիչներից միայն Գալստյանն ուներ հանրային ծառայության փորձ (զբաղեցրել էր պետական կամ հանրային այլ ծառայության տաբեր պաշտոններ), ուստի վերջինս համապատասխան իրավասու պաշտոնատար անձի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Հրամանը կայացվել է ռուսերեն լեզվով՝ Արցախում մնացաց արցախցիների անունից ադրբեջանական իշխանությունների հետ բանակցություններ վարելու և նրանց շահերը ներկայացնելու նպատակով։

Վերոգրյալը խեղաթյուրող և հանրությանն այլ կերպ ներկայացնող լրագրողներն իրենց հիմարագին հայտարարությունների համար կրելու են ինքնուրույն պատասխանատվություն։ Հիշեք, որ լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա։ Որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը»,- նշված է հայտարարությունում: