Դոնալդ Թրամփին կրկին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի 55-ամյա վարորդը «Hummer»-ով բախվել է ճանապարհին հայտնված կովին, որը սատկել է Առաջին դասարանցիների հայտագրումը մեկնարկել է «Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե Կարապետյանի կալանավորումը ՀՀ արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականությունն է․ Լիբանանի պատգամավոր Սպահանում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի միջուկային ռեակտորները ԱՄՆ-ի հարվածներից չեն վնասվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ՝ բացառությամբ ազգականների և փաստաբաններիԻնչ նպատակ ուներ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան «Լեգիտիմացվում են» Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն Ընդդիմադիր ուժերը պետք է իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանք․ Իշխան Սաղաթելյան Իրանը հայտարարում է Իսրայելի դեմ պատերազմում հաղթանակի մասինԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել Վերականգնվում է Մարաթուկ լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին Մի տեսակ նեղված եմ, «ազգակործան պատուհասը» հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում․ Աննա Հակոբյան Ինչո՞ւ է ԵԽ-ն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար Կոչ ենք անում ապահովել մարդասիրական կազմակերպությունների ներկայությունն Ադրբեջանում Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից Մայր Աթոռին պատերազմ հայտարարած ՔՊ-ն ու Փաշինյանը նիստ են անում․ ՈՒՂԻՂՄեկ օրում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ «ՀայաՔվե»-ի հանդիպումները Եվրոպայում շարունակվում ենՀունիսի 25-ին հոսանքազրկումներ կլինենՀայաստանում ներդրումների խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նրա գործողությունները. Մեսրոպ Առաքելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀայտնի է, թե Իսրայելի հարվածների հետևանքով որքան մարդ է զոհվել ԻրանումԱրարատում ջուր չի լինի Ուզում ենք հավատալ, որ արդարությունը կհաղթի․ «Մաքս Ռոյալ» ընկերության սեփականատեր Վիկա Սևոյանն իր աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Հայաստանի կենսական շահը ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է․ միջազգայանգետ«Փինկ Բերրի»-ի պաղպաղակների նմուշներն ուսումնասիրվել ենՊապոյանը ծիրանի նոր «չափման միավոր» է հորինելԵկեղեցու դեմ հոգեբանական ճնշումը, մանիպուլյատիվ պնդումներն ու հանրային հակաքարոզչությունը դարձել են քաղաքական օրակարգի անբաժան մաս. Արմեն ՀովասափյանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԱրայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը նույնքան անպատշաճ է, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»․ Ղազար քահանա ԹորոսյանՊայքարը գնում է բիզնեսմեն տերտերների դեմ. Անի Խաչատրյան Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ ՄխիթարյանԱպաշրջափակված լինելը կչեզոքացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Մհեր ԳրիգորյանՀրդեհ՝ Ջրվեժի ռեստորանային համալիրներից մեկումQR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի’ վճարեք. Ստեփանյան (տեսանյութ)Պուշկինի թունելը հոսանքազրկվել էԱկտիվիստը կոռուպցիա է բացահատում՝ տփում, քրֆում ու ճամփում եք, 2018 թ. ձեր կուտը կերան. Սամվել Հակոբյան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր«Արա՛, թող խոսանք, չե՞ս հասկանում, որ չի կարելի», «Մի հատ կառավարեք ձեզ»․ լարված իրավիճակ քաղաքապետարանում (տեսանյութ)Իսրայելն ու Իրանը խախտել են հրադադարը. Դոնալդ ԹրամփՄոմավառություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության առջև (տեսանյութ)Խլված, գողացած մանկապարտեզների թվի գումարը հաշվեք ու ասեք՝ «ԱՆԻՖ»-ի 25 մլրդից մե՞ծ է, թե՝ փոքր. Սամվել Հակոբյան
Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ին. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Հայտարարությունը, թե իբր Գալստյանն իր պաշտոնը ստանձնել է Շահրամանյանի հրամանագրով, իրատեսական չէ. փաստաբան

«MediaNews» կայքում տեղ է գտել «Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին» վերնագրով հայտարարություն:

Փաստաբան Ռոման Երիցյանը թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«15․07․2024 թ-ին «MediaNews» վերտառությամբ կայքում տեղ է գտել «Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին» վերնագրով հայտարարություն, որի հեղինակը կայքին բնորոշ ձևով չհիմնվելով հավաստի ու արժանահավատ փաստական հանգամանքների վրա, էժանագին, կեղծ ու արատավորող տեղեկություններ է տարածել Արցախի Հանրապետության նախագահի հասցեին։

Կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանում բացակայում են տնօրինողի նույնականացման տվյալները՝ այն տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինում է իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը։

Այս համատեքստում, չնայած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով «MediaNews» վերտառությամբ կայքը ենթակա է գնահատման որպես չնույնականացվող աղբյուր, իսկ նման աղբյուրից ստացած տեղեկությանն անձամբ ես լուրջ չեմ վերաբերվում, այնուամենայնիվ, հաշվի առնելով նման հայտարարությունների նպատակը, հնարավորինս կարճ անդրադառնամ դրան։

Թերևս սկսենք նրանից, որ Սարգիս Գալստյանը ոչ թե պետական դավաճանության համար դատապարտված, այլ լրտեսության մեջ ընդամենը մեղադրվող արցախցի է, ինչպիսի պայմաններում առնվազն անհեթեթ է հայտարարությունն առ այն, որ պետական դավաճանին պաշտոնի նշանակելով Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։

Երկրորդ՝ Արցախի նախագահը չունի և երբևէ չի ունեցել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին որևէ անձի նշանակելու իրավասություն, հետևաբար հայտարարությունն առ այն, իբր Գալստյանն իր պաշտոնը ստանձնել է նախագահի հրամանագրով, մեղմ ասած, իրատեսական չէ։

Արցախը լուծարելու վերաբերյալ հրաման Արցախի իրավական համակարգում երբևէ գոյություն չի ունեցել և ունենալ չէր էլ կարող։ Չնայած այս կապակցությամբ արդեն իսկ կատարել եմ բազմաթիվ հայտարարություններ, այնուամենայնիվ, վերստին պետք է նշեմ, որ Արցախի Հանրապետությունը նախագահի հրամանագրով լուծարված լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Անդրադառնալով Սարգիս Գալստյանին պաշտոնի նշանակելու նախապատմությանը՝ հանրությանն իրազեկեմ, որ վերջինս Արցախի բնակչության տարհանմանը չի մասնակցել՝ փոխարենը հայտարարելով, որ ընտանիքի հետ մնում է Արցախում։ Հաշվի առնելով իր հետ  նաև տասնյակ այլ բնակիչների Արցախը չլքելու հանգամանքը՝ ինչպես նաև այն, որ մնացած բնակիչներից միայն Գալստյանն ուներ հանրային ծառայության փորձ (զբաղեցրել էր պետական կամ հանրային այլ ծառայության տաբեր պաշտոններ), ուստի վերջինս համապատասխան իրավասու պաշտոնատար անձի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Հրամանը կայացվել է ռուսերեն լեզվով՝ Արցախում մնացաց արցախցիների անունից ադրբեջանական իշխանությունների հետ բանակցություններ վարելու և նրանց շահերը ներկայացնելու նպատակով։

Վերոգրյալը խեղաթյուրող և հանրությանն այլ կերպ ներկայացնող լրագրողներն իրենց հիմարագին հայտարարությունների համար կրելու են ինքնուրույն պատասխանատվություն։ Հիշեք, որ լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա։ Որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը»,- նշված է հայտարարությունում: