Կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ-ին կհատկացվի 409 մլն 639 հազար դրամ
Գործադիրի որոշմամբ՝ այս տարվա պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 409 մլն 639 հազար դրամ։ Հարցն ընդգրկված է հուլիսի 18-ի կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նախագծի ընդունումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։
Նախագծով առաջարկվում է ԱԱԾ-ին 2024 թվականի պետական բյուջեով հատկացված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ուղղել 409 մլն 639 հազար դրամ: Նախագծի ընդունման արդյունքում, ըստ կառավարության, առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: