«Տարվա քաղաքական գործիչ» նոմինացիան հանձնելիս, ցավոք, նոմինանտն անազատության մեջ է». Խաչիկ Գալստյանը` Արմեն Աշոտյանի մասին
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը ֆեյսբուքում էջում գրել է․
«Հայկական PR մրցանակաբաշխություն 2024․ «Տարվա քաղաքական գործիչ» նոմինացիան հանձնելիս, ցավոք, նոմինանտն անազատության մեջ է։
Մրցանակը ստանում է նրա կինը։ Հայաստանում կան «խղճի բանտարկյալներ»։
Քաղաքական ներկապնակի մի գույն այս պահին պակաս է ամենօրյա թատերաբեմում։ Սակայն, այս քաղաքագիտական երկնակամարում մի նոր աստղ է փայլում։ Բանտից հրապարակված էսսեները քաղաքական հրապարակախոսության դասական գոհարներ են։ Հարգանքներս՝ Արմեն Աշոտյանին»: