Իրաքում հարձակում է տեղի ունեցել ամերիկյան ռազմաբազայի վրա
Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները հարձակվել են Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի վրա: Այս մասին Reuters-ին հայտնել են անվտանգության աղբյուրները:
Հաղորդվում է, որ երկու անօդաչու թռչող սարքեր հարվածել են Այն Ասադ բազայի վրա, որը երկրում ամենամեծ ամերիկյան բազան է:
Զոհեր և վիրավորներ չեն եղել։