«Բոլորը դնում են` մենք էլ ենք դրել, եթե չդնեն` մենք էլ չենք դնի»․ Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարը շարունակվում է (տեսանյութ)
Տնտեսվարողներն ապրանքը ցուցադրելու համար հաճախ այն դնում են խանութի դիմաց՝ անանցանելի դարձնելով մայթերը:
Բացօթյա ապօրինի առևտուրը քաղաքում վերացնելու համար Երևանի քաղաքապետարանը ամենօրյա ստուգայցերը շարունակում է:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բազմաթիվ զգուշացումներից հետո տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել: