Իվանիշվիլին նշել է, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում

Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն ոչ ուշ, քան մեկ տարի անց:
Նման կարծիք է հայտնել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայում ընթացող պատերազմը կավարտվի ոչ ուշ, քան մեկ տարի հետո, և եթե հանրապետականները հաղթեն Ամերիկայի նախագահական ընտրություններում, պատերազմը կարող է ավարտվել արդեն հունվարին»,- ասել է նա կուսակցության նախընտրական քարոզարշավի պաշտոնական բացման ժամանակ։