150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդՔնում ես՝ ուշքդ սահմանի դմփոցն ա․ մեր բոլորի խնդիրն էդ ա, ո՞նց ադրբեջանցին կգա էստեղ կապրի՝ դարավոր թշնամի են մեզ նրանք․ Դեբեդ գյուղի բնակիչները կիսվել են իրենց մտորումներով (տեսանյութ)
Բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը
Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել. ՓաստաբանԿիևում գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվելՀՅԴ երիտասարդները Քննչական կոմիտեում են․ ՈւՂԻՂՏարան «Երկիր մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա գրած էր կնունք, իմ հեռախոսը, ձեռքս վնասվել է. Գեղամ Մանուկյանը մանրամասներ է հրապարակումՁերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչությունՄեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մահացած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»
ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել
Աբու Դաբիում սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը. ադրբեջանական մամուլ
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը. ՀՅԴ15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել». «Հրապարակ»
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ
Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌուսաստանիցԷրդողանը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետըԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանը
Մամուլ

Արցախում պետական դավաճանության համար դատապարտված մարդիկ այսօր Երևանում ազատ ման են գալիս

«Հրապարակ»-ը գրում է․

Օրերս Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր՝ Սարգիս Գալստյանի գործով նախաքննությունն ավարտելու վերաբերյալ։ Դատախազությունից տեղեկացանք, որ գործն արդեն ուղարկվել է դատարան։ 


Ըստ Քննչական կոմիտեի՝ Գալստյանն Արցախում զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ այլն, 2020 թվականի նոյեմբերից կապ է հաստատել Ադրբեջանի հետախուզության ծառայության աշխատակցի հետ եւ «Սարխան» ծածկանվան տակ լրտեսություն է կատարել Ադրբեջանի օգտին։ Մեղադրանքն առաջադրված է ՔՕ 424-րդ հոդվածի 1-ի մասով՝ օտարերկրյա պետությանը, կազմակերպությանը, դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնել-շորթել-պահելը, որը նախատեսում է խստագույն պատիժ՝ 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում։ 

Հիշեցնենք․ Սարգիս Գալստյանը ԼՂ բնակչության բռնի տեղահանումից հետո Արցախում մնացած վերջին արցախցիներից էր, ում մասին լուրեր էին շրջանառվում, թե Ալիեւի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Հետագայում լուրերը չհաստատվեցին, պարզվեց` Գալստյանը կնոջ հետ մնացել է Արցախում եւ գործում է որպես Արցախում մնացած միակ եւ ամենաբարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյա` նախագահի աշխատակազմի ղեկավար: Սակայն մի քանի ամիս անց տեղեկություն ստացանք, որ ադրբեջանցիները կասկածել են Ստեփանակերտում իրենց իրականացրած վայրագությունները տեսանկարելու եւ սոցցանցերում տեղադրելու մեջ, դաժան ծեծի ենթարկել, եւ նա, համոզվելով, որ հնարավոր չէ ապրել թշնամական միջավայրում, կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան ու հենց Գորիսում ձերբակալվել ու բերման ենթարկվել։ Կնոջը շուտով բաց թողեցին, իսկ Գալստյանին կալանավորեցին՝ մեղադրելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող  տեղեկություններ հայտնելու համար։  

«Դեռ նիստ չի եղել, բայց կարող եմ ասել՝ հերթական անհեթեթ մեղադրանքն է, որպիսիք շատ են եղել»,- ասում է Սարգիս Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Ըստ մեղադրանքի, Գալստյանը 3 մլն ռուբլի է ստացել՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ հաղորդելու համար։ Կոչուբաեւը տեղեկացրեց, որ հատուկ գնացել է այդ փոխանցման անդորրագրի հետեւից եւ պարզել, որ Գալստյանի անունով, իրոք, փոխանցում է եղել Գորիսում գտնվող բանկ, բայց դա տեղի է ունեցել այն շրջանում, երբ Արցախը բլոկադայի մեջ էր, եւ Գալստյանը ոչ մի կերպ չէր կարող այնտեղ հասնել ու ստանալ գումարը։ 

Հետաքրքիր է, որ, ըստ Քննչական կոմիտեի, Սարգիս Գալստյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, սակայն, Կոչուբաեւի խոսքով, իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը։ Այս դեպքում ի՞նչ ինքնախոստովանական ցուցմունքի մասին է խոսքը։ «Մտել են, սպառնացել են, որ կնոջն ու երեխային կկալանավորեն, խոստովանել է, թե իբր ինքը գործակալ է ու տեղեկություններ է տվել Ադրբեջանին, բայց դրա ոչ մի հիմք, ապացույց չկա»,- ասում է պաշտպանը։   
Ճի՞շտ է, որ Ալիեւը Գալստյանին Ստեփանակերտում պարետ էր նշանակել, որտեղի՞ց էր այդ ինֆորմացիան, որը տարածվեց հայկական լրատվամիջոցներով։ «Հրապարակի» հարցին փաստաբանը պատասխանեց, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում եւ ծնվել է Հայաստանում։ «Վերցրել են հեռախոսը, ստուգել են, բայց ոչ մի կապ Բաքվի հետ չի ֆիքսվել»։ Ըստ Կոչուբաեւի, սա հերթական անապացուցելի մեղադրանքն է լինելու, ինչը կբացահայտվի դատարանում։ 

Հիշեցնենք․ փաստաբանի պաշտպանյալն էր նաեւ ՀՀ ԶՈՒ գումարտակի հրամանատարի տեղակալ Տարոն Կարապետյանը։ Նրան էլ մեղադրեցին  պետական դավաճանության համար, ունենալով միակ փաստը՝ որ սպայի հաշվին Անգլիայից փոխանցված է եղել 300 եվրո։ 3 տարի առաջ դատարանն արդարացրեց Կարապետյանին։ 
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ քրեական վարույթից Սարգիս Գալստյանի վերաբերյալ մասն անջատվել է։ Ի՞նչ կա չանջատված մասում, է՞լ ում վերաբերյալ է քննություն գնում, կա՞ն արդյոք մեղադրյալներ։ ՔԿ-ից չեն մանրամասնում։ Միայն հայտնում են․ «Նաեւ այն անձանց մասով է վարույթ ընթանում, ում հետ Ս․ Գ․-ն համագործակցել է»։  

Սարգիս Գալստյանը 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, պետական աշխատանքի պատկառելի փորձ ունի, 90-ականներին եղել է ԱԱԾ աշխատակից, ԱԳՆ-ում է աշխատել։ Նրա եղբորորդին՝ Արցախի ընդդիմադիր գործիչ Դավիթ Գալստյանը, ասում է՝ չեն կարող լինել ապացույցներ։ «Դա աբսուրդային  մեղադրանք է։ Այս ընթացքում հանրային կարծիք են ստեղծում, որ ասեն՝ տեսեք, արցախցիներն են մեղավոր, իրենք են հանձնել Արցախը։ Այլ բան ասեմ ձեզ` Արցախում պետական դավաճանության համար դատարանի վճռով դատապարտված մարդիկ այսօր Երեւանում ազատ ման են գալիս»,- նշեց նախկին պատգամավորը։ Նա չցանկացավ մանրամասնել, միայն երկու անուն նշեց՝ Արզիկ անունով կին է եղել, Սեյրան է եղել, որոնց մեղքն ապացուցված էր փաստերով, դատարանի վճռով, բայց նրանք ազատության մեջ են։ «Այդ մարդկանց հետեւից չեն գնում, բայց իմ հորեղբորը դատում են։ Ուռճացրած, քաղաքական ենթատեքստով գործ է»։