ԱՄՆ-ը չի բացառում Թրամփի դեմ մահափորձի նոր փորձերը

Ամերիկյան հետախուզական ծառայությունները չեն բացառում առաջիկա շաբաթների ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի նոր փորձերը:
Այս մասին գրում է Politico-ն։
«ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ հետախուզությունն ակտիվացել է վերջին ամիսներին, և պաշտոնյաներն ավելի վստահ են դարձել Թեհրանի մտադրությունների վերաբերյալ: Նշվում է, որ ռաջիկա շաբաթներին Թրամփի դեմ մահափորձեր կրկին կարող են տեղի ունենալ», - ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է նաև, որ ամերիկյան կողմը ավելի ու ավելի շատ ապացույցներ է ստանում 2020 թվականին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար Թրամփից վրեժ լուծելու Իրանի փորձերի մասին։
Թեհրանն իր հերթին հերքում է իր դերը Սպիտակ տան նախկին ղեկավարի դեմ մահափորձում։