Հունգարիան բացահայտորեն աջակցել է Թրամփին ԱՄՆ ընտրություններում

Հունգարիան սպասում է անհամբեր ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին՝ հաշվի առնելով նրա օրոք Վաշինգտոնի և Բուդապեշտի հարաբերությունների բարձր մակարդակը։
Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Մինչ այս Սիյարտոն ասել էր, որ Եվրամիության ղեկավարության սպառնալիքներն ու շանտաժը չեն ստիպի Հունգարիային դադարեցնել ուկրաինական հակամարտությունը լուծելու իր խաղաղ առաքելությունը։