Ամերիկացիները կշարունակեն ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ
ԱՄՆ-ը կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ՝ չնայած համատեղ զորավարժությունների չեղարկմանը։ Այս հայտարարությունը արել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը, ամերիկյան իշխանությունները մտադիր են շարունակել համագործակցությունը Վրաստանի զինված ուժերի հետ և ուղիներ որոնել նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն ամրապնդելու համար: