Բորիս Ջոնսոնը հանդիպել է Թրամփին և քննարկել Ուկրաինայի հարցը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիպել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինան։
Այս մասին Ջոնսոնը հայտնել է իր սոցիալական ցանցերում։
«Ուրախ եմ հանդիպել նախագահ Թրամփին, ով հիանալի է զգում իրեն իր դեմ մահափորձից հետո։ Մենք քննարկել ենք Ուկրաինան, և ես կասկած չունեմ, որ նա ուժեղ և վճռական կլինի այս երկրին աջակցելու և ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում»,- գրել է Ջոնսոնը։