Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի Գուբայի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Խինալիգ կայարանից 12 կմ դեպի արևմուտք։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 43 կմ խորության վրա։