Հեզբոլլահը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԿալիֆոռնիայի ամերիկյան բազայում զինվորները փորձնական մարտեր են վարում պայմանական ռուսական բանակի հետԲաղրամյանը հաճախ էր լինում հայրենիքում. պատմական այս լուսանկարի մասին հետաքրքիր պատմություն կա Ժաննա Անդրեասյանը Եղեգնաձորում մասնակցել է Վայոց ձորի կրթամշակութային էքսպոյին Սպերցյանի դուբլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին ՌՊԼ-ի հարավային դերբիում Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել․ փաստաբաններ Արագածոտնում կանխվել է վրեժխնդրությունը, իսկ բժիշկների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում Ուրարտուն վստահ հաղթանակ տարավ Շիրակի նկատմամբ Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները․ ՏԿԵՆ ՔՊ-ականները բիզնես նախաճաշի ֆորմատով հանդիպել են առևտրային բանկերի ղեկավարների հետ Երկրաշարժ է եղել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարը Բաքվում է Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն և Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 62 տարեկան. Փյունիկի և Արարատի գրառումները 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են Ադրբեջանցի զինծառայող է մահացել Երևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով կրկին Մաշտոցի պողոտան հայտնվել էր «շրջափակման» մեջ Ներկայիս իշխանությունը, որի օրոք Արցախ է հանձնվել թշնամուն փորձում է իր տգետ քարոզչությամբ մեղավորությունը նորից բարդել «նախկինների» վրա․ Շիրազ ԽաչատրյանԱրարատ-Արմենիան վստահ հաղթանակ տարավ Գանձասարի նկատմամբ Հայ և ռուս պատմաբանները կմասնակցեն միջազգային գիտաժողովի՝ նվիրված Բրյուսովի գործունեությանը Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ծնողների պնդմամբ` դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվել Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան Աբրահամյան Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում հարձակման է ենթարկվել բժիշկը․ նա կոտրվածք է ստացել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան ՍեժուրնեՍեպտեմբերի 16-ին տարբեր հասցեներում 7 ժամ լույս չի լինիՊետությունը նրա համար է, որ ստուգի՝ արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել. Նիկոլ ՓաշինյանԱշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում (տեսանյութ)Թրամփը խոսել է Ռուսաստանի դեմ պատերազմի մասինԴուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև«Անդրշիրիմյան աշխարհում էլ չես կարող թաքնվել» օպերացիա՝ Երևանում․ բերման ենթարկվածներ կանՌԴ փոխվարչապետը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարանՀայաստանում է լինելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարըՎանաձորի թատրոնում 93-րդ թատերաշրջանի մեկնարկը տրվել է «Անուշ» ներկայացմամբ (լուսանկարներ)Այդ հրավերը թաքուն չի եղել․ իշխանություններին հրավիրելը դեռ չի նշանակում, որ անհամաձայնությունները հարթվել են․ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս ՍարոյանԱյսօր Հայաստանի հավաքականը կմրցի Չինաստանի հետWildberries-ի որոշ օգտատերերի պատվերները ժամանակից շուտ չեղարկվել ենԱՄՆ ծովային հետևակի կորպուսի և ՀՀ ՊՆ կիբերպաշտպանության ստորաբաժանման կիբերանվտանգության փորձագետները փորձի փոխանակում են իրականացրելՀայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 3. Ռուբեն ՀակոբյանՀանճարեղ լուծում է գտել քաղաքապետարանի աշխատակիցը, որի արդյունքում երեխաները կարող են զրկվել աչքից. ԴեմոյանՀայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել «Հայկական դուդուկի կանչը» խորագրով փառատոնՀեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումըՀռոմի պապը չի աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկինԲնական է ու շատ պարզ, որ դուք չեք սիրի Սերժ Սարգսյանին, ում գործունեության հիմքում եղել են ՀՀ-ն, Արցախը, բանակը և բոլոր կարևոր ազգային արժեքները, ինչը դուք 6 տարի քանդում եք․․․Կա իրականություն և կա մեդիա-ֆոն․ Օվերչուկը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասինՊապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Մամուլ

Երկիրը թողել են անտեր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով երկարատեւ արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 10-ն է արձակուրդում: Խոսնակի տեղեկացմամբ, արանքում Լոնդոնում միջոցառման է մասնակցելու, ապա այցելելու է Տավուշ եւ Արմավիր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է 20 օրով մեկնել՝ հուլիսի 16-ից  օգոստոսի՝ 5-ը։ Նրան հուլիսի 16-22-ը փոխարինելու է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը` Հակոբ Արշակյանը։ 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաեւ ֆիննախարարը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արձակուրդում է նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մինչեւ հուլիսի 22-ը:

Հիշեցնենք, որ անցյալում, երբ ՀՀ նախագահներն արձակուրդ էին գնում, առավելագույնը՝ 1-2 շաբաթով, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ամբիոնն էր ճոճում, թե` քա՞ր եք քաշել, որ հանգստանալու եք գնում։ Նա հիմա էլ ընդդիմադիրներին է մեղադրում, որ արտերկիր են մեկնում` հանգստանալու: Իշխանության հրահանգով օդանավակայանում հաճախ նկարում են նրանց, սոցցանցերում տեղադրում, թե երկիրը ծանր վիճակում է, դուք ծով եք գնում:

Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին մասնակցելն ընդամենը շղարշ է` Փաշինյանն իր մերձավորների հետ որոշել է այս տարի հանգստանալ Մեծ Բրիտանիայում, ավելի կոնկրետ` Շոտլանդիայում, ինչին վերջին ամիսներին եռանդով պատրաստվում էին Բրիտանիայում ՀՀ դեսպանությունն ու այլ կառույցներ: Իսկ աշխարհում, որպես կանոն, երկրի ղեկավարների ամեն քայլը հրապարակվում է, եւ այդ հանգիստը ֆինանսավորող հանրությունն ամբողջությամբ տեղեկացվում է, թե որտեղ եւ քանի օր է հանգրվանել պետության ղեկավարը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։