Ադրբեջանը և Թուրքիան ամրապնդում են ռազմական կապերըԱնվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համարՈւրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում էԳրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցըՔանի դա չի արվել, մեկ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է․ Վահե ՀովհաննիսյանՔանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ «Հետք»Այո՛, այո՛, ես արդեն մի քանի ամիս է` ամուսնացել եմ. Շպռոտ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունըԴիլիջանի ոլորաններում մառախուղ Ալիևն օկուպացված Արցախում մասնակցել է այսպես կոչված Ղարաբաղի համալսարանի բացմանը
Եկել է բռունցքվելու ժամանակը. Uրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը (տեսանյութ)
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պшյթnւցիկների տեղադրման գործից
Մահացել է Արտաշես Գեղամյանը
Իսրայելը ռմբակոծում է ԼիբանանըԱրցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե»Կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. կան կալանավորվածներՎախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում. Տիգրան ԱբրահամյանԴեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան
Յուրաքանչյուրն ուրիշի մասին դատում է՝ ելնելով իր կյանքի սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից
ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձըՍիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. Նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է. «Ժողովուրդ»Մահացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ ՇահնազարյանըԻրանում պայթել է բալիստիկ հրթիռների ռազմաբազա. մեղադրում են Իսրայելին Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ»20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ»«Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ»Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում լույս չի լինիԱրագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»Արցախն ուրացողը կուրանա մնացածը․ Գեղամյան Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Ճամբարակում, Մարտունիում, Վահանում 2023 թվականին զոհված և անհետ կորած ՊԲ զինծառայողների անունները Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին․ նոր ապացույցներ Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհայի օլիմպիադայում Լիբանանն իր պատմության մեջ ամենաաննախադեպ հարձակման է ենթարկվել. սա պատերազմական վիճակ է Ինչու՞ 1.5 միլիարդ զենքը հանձնվեց, ովքե՞ր կործանեցին Արցախը (տեսանյութ)Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Վրաստան Անդորրայի Իշխանապետության խորհրդարանից պատվիրակություն կժամանի Հայաստան Սևիկյանը գոլային փոխանցում կատարեց նորամուտի խաղում․ Լոկոմոտիվը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Ծնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարար 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ՀՀ Անկախության օրը կդիմավորեն Եռաբլուրում Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Եթե դարձի գանք դեպի ճշմարիտ ճանապարհ, Աստված կրկին վերադարձնելու է Արցախը մեզ․ Զաքարյան Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է. Ռուբեն Մելիքյան Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել
Մամուլ

Մինչև 2026 թվականը Կառավարությունը պիտի կառուցեր և վերանորոգեր 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ․ մնաց երկու տարի, սակայն նախագծի կեսի կեսն անգամ չի իրագործվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ստերի մասին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել։

Հստակ ներկայացրել ենք, թե իշխանականներն իրենց ո՛ր խոստումները չեն իրականացրել, որի արդյունքում տուժել է հասարակությունն ու պետությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի եւ վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարարությանը, փորձեցինք հասկանալ՝ ծրագրի վերաբերյալ ինչպիսի կատարողական կա, որ փուլին են հասել:

«Խնդրում ենք տեղեկացնել.

1. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2021 թվականից առ այսօր քանի՞ դպրոց եւ քանի՞ մանկապարտեզ է կառուցվել:

2. Խնդրում ենք տրամադրել ցանկ՝ ո՞ր մարզերում եւ Երեւանի ո՞ր վարչական շրջաններում են կառուցվել դպրոցները եւ մանկապարտեզները՝ հստակ հասցեներով:

3. Արդյոք նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ մինչեւ 2026 թվականը կունենա՞նք կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ գրություն ստացանք, որում ասվում էր հետեւյալը. «Մինչեւ 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 30 դպրոցներում. կառուցվել է 17 դպրոց, հիմնանորոգվել` 11-ը, վերակառուցվել` 2-ը:

Վերոնշյալ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 144 նախադպրոցական ուսումնական հաստատություններում (51 նախակրթարան եւ 93 մանկապարտեզ):

Նախակրթարաններն ըստ մարզերի՝ Արագածոտնի մարզում՝ 10, Արարատի մարզում՝ 9, Արմավիրի մարզում՝ 15, Գեղարքունիքի մարզում՝ 12, Կոտայքի մարզում՝ 3, Սյունիքի մարզում՝ 2, մանկապարտեզները՝ Երեւանում՝ 31, Արագածոտնի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մարզում՝ 12, Գեղարքունիքի մարզում՝ 7, Լոռու մարզում՝ 7, Կոտայքի մարզում՝ 3, Շիրակի մարզում՝ 13, Սյունիքի մարզում՝ 9, Տավուշի մարզում՝ 6:

Հարկ է նշել, որ նշված նախագծի ավարտին մնացել է 2 տարի, սակայն անցած 2 տարում նախարարությունը դպրոցների դեպքում չի իրականացրել անգամ նախագծի կեսի կեսը։

Հարցական է՝ ինչպես է պատրաստվում ԿԳՄՍ նախարարությունը 2 տարում ավարտին հասցնել կրթական օջախների կառուցման, նորոգման եւ վերանորոգման այս ահռելի ծրագիրը։ Կհետեւենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։