Մամիկոն Ասլանյանն արել է «աններելի» մի բան՝ հաղթել է ՔՊ-ին, ու դրա համար իրեն պատժել են 2.7 տարվա ազատազրկմամբ. Մամիջանյան
«Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան բան՝ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին, հաղթել է հստակ ու դրա համար իրեն պատժել են 2,5 տարվա ազատազրկման որպես քաղաքական բանտարկյալ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Մամիկոն Ասլանյանին գրավի դիմաց ազատ արձակելուց հետո։
Նա կրկնեց, որ Մամիկոն Ասլանյանը 2,5 տարի անցկացրել է բանտում ՔՊ-ին հաղթելու, ժողովրդի ձայնը ստանալու, քաղաքապետ ընտրվելու համար։
«Թե ինչո՞ւ հենց այս պահին ազատ արձակվեց Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանել չեմ կարող, ես Փաշինյանի և իր թիմակիցների հոգեբանական տրավմաների մասին եզրակացություն անել չեմ կարող»,- ասաց Մամիջանյանը։
Նա չգիտի, թե ինչու հենց այս փուլում որոշեցին ազատ արձակել Ասլանյանին, բայց ուրախ է, որ Մամիկոն Ասլանյանն ազատությաբն մեջ է։
«Ինչ կարելի է ասել այս գործի վերաբերյալ՝ Մամիկոն Ասլանյանն արել է «աններելի» մի բան՝ հաղթել է ՔՊ-ին ու դրա համար իրեն պատժել են 2.7 տարվա ազատազրկմամբ։ Այս պահին, փառք Աստծո, նա ազատ արձակվեց, և տարոսն էլ բոլոր քաղբանտարկյալներին, բայց դա ոչինչ չի փոխում։ Նա 2.7 տարի, ժողովրդի ձայնը ստանալու համար, անցկացրել է անազատության մեջ»,-նշեց նա։