Ապահովության համար փոխեք թելեգրամի գաղտնաբառն ու հաշվի հասցեն․ Վարուժան Գեղամյանը զգուշացնում է՝ ադրբեջանցիները ծավալուն հարձակում են սկսել
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
«Վերջին օրերին ադրբեջանցիները ծավալուն հարձակում են սկսել մի շարք հայկական ռեսուրսների վրա, որոնք պայքարում են իրենց հակահայկական քաղաքականության դեմ։
Դրանցից մեկն իմ թելեգրամ ալիքն է։
Իմ ալիքի որոշ հետևորդների նկարները տեղադրել են իրենց իսկ ստեղծած կեղծ էջերում՝ փորձելով այդպիսով թիրախավորել ազգային մարդկանց։
Որևէ անհանգստանալու կարիք չկա։ Հերթական պրիմիտիվ քարոզչությունն է։
Պետք է պարզապես ուշադիր լինել սեփական առցանց հաշիվներին, իսկ առավել ապահովության համար փոխել թելեգրամի գաղտնաբառն ու հաշվի հասցեն (account usernamet-ը (@-ով սկսվող))։
Անկախ ամեն ինչից՝ միշտ հիշե՛ք համացանցային անվտանգության մասին։ Ավելին, եթե մեր դեմ պայքարում են ադրբեջանցիները, ուրեմն ամեն բան ճիշտ ենք անում։
Զգոն եղե՛ք։ Պայքարը շարունակվում է»։