Հունիսի 12-ին քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չառաջադրվեց. Մելիքյան
Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ։ 14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան։ Այս մասին գրել է Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը.
«Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լևոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի։
Հիշեցնեմ, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի անգամ մեղադրանք չի առաջադրվել»։