Սաուդյան Արաբիան ցանկանում է ճանաչել Իսրայելը. Բայդեն
Սաուդյան Արաբիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ՝ ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների դիմաց։ Այս մասին «360 with Speed» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Սաուդցիներն ինձ զանգեցին. նրանք ցանկանում են լիովին ճանաչել Իսրայելը»,- ասել է Բայդենը։
Բայդենը նշում է, որ Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց ցանկանում է երաշխիք, որ ԱՄՆ-ն նրանց զենք կտրամադրի։
ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայում կստեղծի նաև քաղաքացիական միջուկային կայան, որը կշահագործեն ԱՄՆ զինված ուժերը: