Հնդկաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան կատարած այցի մասին հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է The Economic Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հնդկաստանը մտահոգություն և դժգոհություն է հայտնել Նարենդրա Մոդիի Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ Ուկրաինայի նախագահի հայտարարություններից, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հնդկաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը անվանել է ջախջախիչ հարված խաղաղության ջանքերին։
Այդ կապակցությամբ Հնդկաստանը հետաձգել է մշակութային հարաբերությունների զարգացման հարցերով հնդկական-ուկրաինական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը,- գրում է հրատարակությունը։