Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցին․ նա խախտել է դատավորի վարքագծի կանոնները
Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները:
Քննելով արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը որոշեց, որ դատավոր Դանիբեկյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Ինքը` Դանիբեկյանը, նիստին ներկա չի եղել։