Անհետացել է իրանական նավ, որում եղել են նաև ռազմական մասնագետներ
Հայտնի է դարձել իրանական նավի անհետացման մասին, որն օգտագործվում էր Իրանից Եմեն մաքսանենգ ճանապարհով հրթիռների մասեր տեղափոխելու համար։
Նավն անհետացել է երեք օր առաջ, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Նավի վրա եղել են նաև իրանցի մասնագետներ։ Նավն անհետանալու օրը հրապարակվեց ԱՄՆ հետախուզության զեկույցը, որում մեղադրվում էր Իրանը զենք մատակարարելու մեջ, որն օգտագործվում էր հութիների կողմից միջազգային ծովային առևտրային ուղիների վրա հարձակումներ իրականացնելու համար:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: