Իրանը հայտարարում է Իսրայելի դեմ պատերազմում հաղթանակի մասինԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել Վերականգնվում է Մարաթուկ լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին Մի տեսակ նեղված եմ, «ազգակործան պատուհասը» հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում․ Աննա Հակոբյան Ինչո՞ւ է ԵԽ-ն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար Կոչ ենք անում ապահովել մարդասիրական կազմակերպությունների ներկայությունն Ադրբեջանում Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից Մայր Աթոռին պատերազմ հայտարարած ՔՊ-ն ու Փաշինյանը նիստ են անում․ ՈՒՂԻՂՄեկ օրում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ «ՀայաՔվե»-ի հանդիպումները Եվրոպայում շարունակվում ենՀունիսի 25-ին հոսանքազրկումներ կլինենՀայաստանում ներդրումների խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նրա գործողությունները. Մեսրոպ Առաքելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀայտնի է, թե Իսրայելի հարվածների հետևանքով որքան մարդ է զոհվել ԻրանումԱրարատում ջուր չի լինի Ուզում ենք հավատալ, որ արդարությունը կհաղթի․ «Մաքս Ռոյալ» ընկերության սեփականատեր Վիկա Սևոյանն իր աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Հայաստանի կենսական շահը ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է․ միջազգայանգետ«Փինկ Բերրի»-ի պաղպաղակների նմուշներն ուսումնասիրվել ենՊապոյանը ծիրանի նոր «չափման միավոր» է հորինելԵկեղեցու դեմ հոգեբանական ճնշումը, մանիպուլյատիվ պնդումներն ու հանրային հակաքարոզչությունը դարձել են քաղաքական օրակարգի անբաժան մաս. Արմեն ՀովասափյանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԱրայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը նույնքան անպատշաճ է, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»․ Ղազար քահանա ԹորոսյանՊայքարը գնում է բիզնեսմեն տերտերների դեմ. Անի Խաչատրյան Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ ՄխիթարյանԱպաշրջափակված լինելը կչեզոքացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Մհեր ԳրիգորյանՀրդեհ՝ Ջրվեժի ռեստորանային համալիրներից մեկումQR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի’ վճարեք. Ստեփանյան (տեսանյութ)Պուշկինի թունելը հոսանքազրկվել էԱկտիվիստը կոռուպցիա է բացահատում՝ տփում, քրֆում ու ճամփում եք, 2018 թ. ձեր կուտը կերան. Սամվել Հակոբյան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր«Արա՛, թող խոսանք, չե՞ս հասկանում, որ չի կարելի», «Մի հատ կառավարեք ձեզ»․ լարված իրավիճակ քաղաքապետարանում (տեսանյութ)Իսրայելն ու Իրանը խախտել են հրադադարը. Դոնալդ ԹրամփՄոմավառություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության առջև (տեսանյութ)Խլված, գողացած մանկապարտեզների թվի գումարը հաշվեք ու ասեք՝ «ԱՆԻՖ»-ի 25 մլրդից մե՞ծ է, թե՝ փոքր. Սամվել Հակոբյան
Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ին. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սամվել Կարապետյանը ըստ իս դառնալու է ընդդիմադիր միասնական ճակատի ճարտարապետը. Նարեկ ՄալյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավnրումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակnրծան դիտավորություն. ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ2 տարի անց՝ դատախազությունը ստիպված հաստատեց և ընդունեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023-ին ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել. փաստաբանԿապացուցեմ, որ թլպատված չեմ․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լեզվակռիվ տալԳուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր. Գագիկ Ծառուկյան«Կրթող»-ը կրթվելու կարիք ունի․ Փաշինյանը խմբագրել է գրառումըԱդրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. Ալիև«Личный неприязнь» ունեն, դրա համար ստիպված «պեռաշկի են վերլուծում»՝ քոռանամ ես․ Աննա ՀակոբյանՀանեք ձեր բառապաշարից ատելության խոսքը, հայհոյանքը և հավատացեք, մենք՝ տխմարներս, ավելի հանդուրժող կլինենք կրթության նորաձևության տեսությանը․ իրավապաշտպանը՝ Փաշինյանին
Սամվել Կարապետյանին տեղափոխել են «ԿԳԲ-ի պադվալ»
Մամուլ

Ո՞վ է Սարգիս Բաղինյանը, ով դիմավորում է Նիկոլ Փաշինյանին` մարզեր կատարած այցերի ժամանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է մարզեր այցելում։ «Ժողովուրդ» օրաթերթը այդ այցելությունների մեկնարկից դեռ օրեր առաջ դրանց իրական նպատակների մասին գրել էր. Փաշինյանն իր վարկանիշը բարձրացնելու համար է գնում մարզեր, իրեն մատուցում՝ իբրեւ հասարակ հասանելի ղեկավար՝ հեռանկարում 2026 թվականի ընտրությունների համար ձայներ հավաքելու հույսերով։

Իսկ ովքե՞ր են նրան ուղեկցում հանդիպումների ժամանակ. բացի տեղական ինքնակառավարման մարմիններից՝ Փաշինյանին մարզերում ողջունում են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, զինվորականներ եւ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց շարքերում թերեւս ստվերում կա եւս մեկը, ով Նիկոլ Փաշինյանի կողքին է գրեթե յուրաքանչյուր այցի ժամանակ։ Խոսքը ստվերում մնացած, բայց ոչ ստվերային, «նախկինների» ժամանակներից ղեկավարների կողքին կանգնած Սարգիս Բաղինյանին է վերաբերում։

Իսկ ո՞վ է Սարգիս Բաղինյանը. Նա քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն է եղել։ Բաղինյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջին իշխանությունների օրոք՝ 2021 թվականին նա եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խորհրդական, ապա դադարեցրել է պաշտոնական պարտականությունները 2023 թվականի մարտին։ Բաղինյանը, սակայն, շարունակում է Փաշինյանի կողքին մնալ՝ որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը գործունեություն է ծավալում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում, այսինքն՝ Փաշինյանի այցերը դպրոցներ եւ մանկապարտեզներ Բաղինյանի հետ ուղիղ կապ ունեն, քանի որ, ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ, ծրագրերը իրականացվում են այս հիմնադրամի աջակցությամբ։

Սարգիս Սուրիկի Բաղինյանի որդին՝ Սուրեն Սարգիսի Բաղինյանը, համաձայն հայտարարագրի՝ աշխատում է ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ։ Սակայն, հարկ է նշել, որ 2024 թվականի տարեսկզբին ՀՀ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են քննչական կոմիտեին։ Սարգիս Բաղինյանը հենց որդու գործոնով պամանավորված է այս տարի ներկայացրել 2023 թվականի՝ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր։

Այսպիսով՝ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրենը 2014 թվականին ժառանգությամբ ստացել է մեկ անվտոտնակ եւ մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Բաղինյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 735 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 30 մլն դրամ, 75 հազար դոլար եւ 16 հազար եվրո։

Սարգիս Բաղինյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 726 հազար դրամ, որից 11 մլն 19 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իսկ 2 մլն 707 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից, քանի որ 2023 թվականի առաջին եռամսյակում նա դեռ նախարարի խորհրդական է եղել։

Բաղինյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 130 հազար դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։