ԱՄՆ-ն արագորեն սնանկանում է. Իլոն ՄասկԶելենսկին ցանկանում է աշնանն ավարտել պատերազմըԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով «Հայոց պատմության» դասագրքում ոչ մի տեղ չի հիշատակվում «Մայր Հայաստանի» իմաստային նշանակությունը Շրի Լանկայում ՀՀ դեսպան է նշանակվել Քաղաքաշինության կոմիտեից պարզաբանում են ոլորտի ներկայացուցիչներին լիցենզիա տրամադրելու նոր կարգը Լրամշակվել են ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Փաշինյանը քննարկել է ՔՊ զարգացման ռազմավարության կատարման ընթացքը Գյումրիի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հս․Մակեդոնիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող ապօրինի շահագործված օբյեկտին բացասական եզրակացություն են տրամադրել
Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները ԱԺ պատգամավորները գործուղվում են Դուբլին՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբ Սա կրկին անազատություն է, բայց՝ տանեցիներիս հետ. Աշոտյանը՝ տնային կալանքի մասին (տեսանյութ) Քաղաքացին ինքնասպանություն է գործել Արտաբույնք գյուղի «Սև աղբյուր» կոչվող սարում «Հրազդան» ՋԷԿ-ում պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ 6 տուժած կա
Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառեց
Բաքվից հայտարարում են՝ պարտավորված չեն ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն «իրողությունը խեղաթյուրող» է որակում Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունը Երևանը կորած է աղբի և գարշահոտության մեջ, անձրև է գալիս, քաղաքը վերածվում է լճի, մինչև ե՞րբ (տեսանյութ) ՀՀ-ն Իրանի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկը», շեշտել են ինքնիշխանության պահպանման հրամայականը Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերում 29 մլն դրամի հափշտակության դեպքի քրեական գործը դատարանում է Դետեկտիվ ժանրի վնասազերծում՝ Երևանում. մարտական ատրճանակով զինված տղամարդը հայտնվեց ասֆալտին Մի ամբողջ ԱԱԾ-ով ինձ գաղտնալսեցին, հետևեցին ու հասկացան, որ վկայի վրա չեմ ազդել. Աշոտյան (տեսանյութ)
Պայթյուն ՀրազՋԷԿ-ի չգործող ձուլարանում. կա զոհ և տուժածներ. մանրամասներ
Շտապ գրություն եմ ուղարկել ՆԳՆ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր Տո Հայաստանի թշնամին էլ եք դուք, ինքնիշխանության թշնամին էլ եք դուք. ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 7 ժամ տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԹուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին կնյարդայնացնի ՆԱՏՕ-ին. թուրք վերլուծաբանԱնհամբեր սպասում եմ հայ հանդիսատեսի հետ մեր հանդիպմանը. Նարեկ ՀախնազարյանՊլասիդո Դոմինգոն գալիս է Հայաստան Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 35 ժամ գազ չի լինիՆիկոլ Փաշինյանը կարևորել է Իրաքի հետ արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումըԿԳՄՍ նախարարը հերքում է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին տեղեկությունըԱննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
Ես ստիպված եմ հրապարակել մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Մայրաքաղաքում ժամանակավոր փակ կլինեն որոշ փողոցներԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սանկտ Պետերբուրգում քննարկելու է նաև Զանգեզուրի միջանցքի հարցըՀայաստանի հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերում գոլ խփած բոլոր ֆուտբոլիստների ցանկը (ֆոտո)Եփրեմ Կարապետյանը նշանակվել է ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետՄհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանինԱտեստավորման նոր համակարգը մեկնարկել է Քրեակատարողական ծառայությունում
Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը
«Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը». Արտակ Զաքարյան
Մամուլ

Ի՞նչ բացահայտումներ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին մի քանի ամիսներին «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը փաստացի հայտնվել է ոչ միայն հայկական, ռուսական, այլև արտերկրյա այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կարապետյանը գրեթե «նոն ստոպ» ռեժիմով հարցազրույցներ է տալիս: Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում նա պատասխանել է լիբանանյան հեղինակավոր «Ալ-Ահեդ» պարբերականի և ռուսական «Իզվեստիա» թերթի հարցերին՝ մասնավորաբար անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմանը, 2020 թ. պատերազմին, Հայաստանի արտաքին քաղաքականության վայրիվերումներին: Ընդ որում, նաև մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել:

«Ալ-Ահեդի» լրագրողի հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հանձնեց Արցախը, դավաճանեց նրան: «Հայաստանը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնեց այն՝ հայտարարելով, որ այդ հարցն իրեն չի վերաբերում, -ասել է պաշտպանության նախկին նախարարը և հավելել.- Հայաստանի ներկայիս իշխանությունները, նրանց ամբողջ թիմը պատմության մեջ մնացին որպես հայրենիքին և իրենց ժողովրդին դավաճանած անձինք: Նրանք, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն այս հանցագործությունների համար։ Ցավոք, գինը կվճարեն նրանց սերունդները»:

«Իզվեստիային» տված հարցազրույցում Արշակ Կարապետյանը նշել է, որ դեռևս 2018 թվականին ինքը միանշանակ կանխատեսել է, որ 2-3 տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի, որը «մենք կպարտվենք»: Պաշտպանության նախկին նախարարը նաև պատմել է, որ 2020 թ. հուլիսյան դեպքերից հետո ինքը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանը, իր համոզմամբ, արդեն իսկ պատերազմ սկսելու քաղաքական որոշում է կայացրել և 1-1,5 ամսվա ընթացքում լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի: «Անձամբ ես առաջարկել եմ օգնության համար դիմել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Ցավոք, այդ գաղափարը որևէ արձագանք չստացավ: Ողբերգությունն այն էր, որ իշխող ուժի գերակշիռ մեծամասնությունը շատ աղոտ պատկերացում ուներ զինված ուժերի կարիքների մասին»,-ասում է Արշակ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պարտության, Արցախի հայաթափման հարցում մեղադրում են Ռուսաստանին ու, ի մասնավորի, ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ խաղաղապահները որևէ կողմից չպետք է կռվեն, նրանք կոնֆլիկտի կողմ չեն: «Նրանք միջնորդի դերակատարություն ունեն: Երբ ես պաշտպանության նախարարն էի, տեսել եմ շատ կազմակերպված, կարգապահ կազմավորում՝ ի դեմս խաղաղապահների: Կարող եմ ասել, որ իրենց աշխատանքը նրանք լավ են կատարել: Ի մասնավորի, նրանց միջնորդությամբ քանիցս տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը ներգրավվեր կոնֆլիկտի մեջ (խոսքը 2023 թվականի մասին է-խմբ.), իսկ պատերազմը շարունակվեր թեկուզ 2-3 օր, ապա խաղաղապահները օգնության կհասնեին: Դրա փոխարեն մենք տեսանք Ղարաբաղի ուղիղ հանձնում, իսկ մեղավորը, չգիտես ինչու, ռուսներն են»,-ասում է Կարապետյանը:

Լրագրողը նրան հարց է տվել նաև այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է այլ ռազմական գործընկեր գտնել, ինչին ի պատասխան Արշակ Կարապետյանը նշել է. «Երբ ես պաշտպանության նախարար էի, հանդիպել եմ ՆԱՏՕ-ի ղեկավարներից մեկի հետ: Ես նրան հիշեցրի, որ հայկական զինված ուժերը մասնակցում են ալ յանսի մի շարք խաղաղապահ առաքելություններին, նման պայմաններում ինչո՞ւ է ռազմական դաշինքն օգնել Թուրքիային, որը Ադրբեջանի թիկունքին է եղել: Գիտե՞ք, թե նա ինձ ինչ պատասխանեց: Ասաց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, ու նրա հետ «թարսվել» ոչ ոք չի ցանկանում: Ստացվում է՝ անհեթեթ վիճակ. մեր երկիրը փորձում է մերձենալ նրանց հետ, որոնք շատ թանկ են գնահատում մեր հակառակորդների հետ իրենց համակրանքները: Կարծում եմ՝ սա պարզ տրամաբանության սահմաններից դուրս է»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: