Մարդկանց տրամադրությունը բարձր է, ակնկալիքներն ու ներգրավված լինելու ցանկությունը՝ մեծ․ Սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է Սրբազան պայքարը․
«Մեր մարզային այցելություններից ամենատեսանելին ու հստակը երկու բան է։ Առաջինը, մարդկանց տրամադրությունները շատ բարձր են, ակնկալիքները, պատրաստակամությունն ու ներգրավված լինելու ցանկությունը՝ շատ մեծ»,- նշել է Բագրատ Սրբազանը՝ իր ելույթում։
«Երկրորդը, չարիքի կողմից իրականացվող գործողությունն անհավատալի տարածություններ է գրավում մարդկանց վախեցնելու, սարսափեցնելու, աշխատանքից հեռացնելու, տարբեր միջոցներից զրկելու առումով։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ մարդիկ քաղաքական կամ քաղաքացիական հայացքներ ու դիրքորոշում ունեն»,- հավելել է Սրբազանը։