Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա Գազ չի լինի Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը 8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչ Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն Ռուսաստանում դրական են վերաբերվում Հայաստանի իշխանության մերժմանը Պուտինի «ձերբակալման» հարցում Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Մանուկ Մարգարյանը Նիդերլանդների դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան-Լատվիա՝ 3:1
Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստան - 2 Լատվիա - 1 հաշվով ավարտվեց առաջին խաղակեսը
Մեկ ոստիկան զոհվել է, 1-ը վիրավորվել՝ Նալբանդյան գյուղում հնչած կրակոցներից
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ Կալինովո գյուղը Հայաստան - Լատվիա․ Վահան Բիչախչյանը 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին կբարձրանա 2-4 աստիճանով Փուչիկը պայթեցվեց. «Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում» Ազգերի լիգա. Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմեր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը շնորհավորել է հայ մարզիկներին փայլուն ելույթների համար Արցախի հարցի տերը արցախահայությունն է, ոչ Ալիևը, ոչ Փաշինյանը որոշումներ կայացնելու իրավունք չունեն
Նոր Արցախյան շարժում ձևավորել, Արցախի համար գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը
44-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, մեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը բացասաբար է ազդում ՀԱՊԿ պետությունների անվտանգային վիճակի վրա ՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունը Մխիթարյանը լավ մարզավիճակով շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերին Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում Հերհերի ջրամբարի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
Հայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik Արմենիա
Հայաստանում է Իրաքի դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունըԼույս չի լինի հետևյալ հասցեներումՀունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը Հայաստանում կմասնակցի պանելային քննարկման COP29-ը ընդհանրապես Ադրբեջան պետությունում անցկացվելու իրավունքը չուներ․ Ձյունիկ ԱղաջանյանՄեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետինՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-4 աստիճանով2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետԱտեստավորման ենթակա մանկավարժները կվերապատրաստվեն Կարևորում ենք Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել Ռուսաստանը և Ուկրաինան դիմել են մեզ. ԱլիևԱնգամ հարազատների հետ զանգերի ընթացքում գերիները հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն. Թագուհի ԹովմասյանԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացելԱԺ պատգամավորը Դանիայից պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրներըՄանկապարտեզի տնօրենն ու մաքրուհին անչափահաս սաներին պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքԿայուն օրակարգը, ցավոք սրտի, թուրքական օրակարգն է. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)Երևանում վերականգնվում է շենքերի արտաքին հարդարանքը (տեսանյութ)Մեղկ է մեր ժողովուրդը․ թյուրքագետ Դատարանը Նյու Յորքում երկրորդ անգամ հետաձգել է Թրամփի դեմ մեղադրանքի կայացումըԲևեռը եթե մոռացել է, ապա հիշեցնեմ․ Հայկ Դեմոյան
Քաղաքականություն

Ժողովրդավարական բարեփոխումներին ՀՀ-ի անսասան հանձնառությունն ամրապնդել է ԵՄ-ի հետ հարաբերությունները

Մարինա Կալյուրանդի մանդատը՝ որպես Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, ավարտվում է: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Այս կապակցությամբ եվրապատգամավորը հայտարարություն է տարածել.

«Ինձ համար պատիվ էր վերջին հինգ տարիներին գլխավորել Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը շատ կարևոր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցում: Քանի որ իմ մանդատը մոտենում է ավարտին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին իրադարձություններով լի այս ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության համար:

Անդրադառնալով անցած տարիներին՝ հիշեցնեմ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված ուշագրավ առաջընթացը և այն դերակատարումը, որ ունեցել է մեր խորհրդարանն այդ գործընթացում: Մեր կապերի այս դինամիկ զարգացումը ամրապնդվել է ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի անսասան հանձնառությամբ, նույնիսկ ամենադժվար ժամանակներում, և ես նայում եմ դեպի ապագա՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր հարաբերությունների հետագա ակտիվացման հույսով:

Ցավում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ուժի կիրառման որոշում է կայացրել, որը ողբերգական հետևանքներ է ունեցել  մարդկային և նյութական կորուստների ու Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության բռնի տեղահանման տեսքով: Այդուհանդերձ, կա տևական խաղաղության հաստատման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորություն, և դրանից պետք է օգտվել։

Ինձ անհանգստացնում են նաև վերջին տարիներին Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների զանգվածային ճնշումները, ինչը վճռորոշ խոչընդոտ է մեր հարաբերությունների զարգացման համար։ Ես հպարտ եմ Եվրախորհրդարանի սկզբունքային դիրքորոշմամբ և ցանկանում եմ հուսալ, որ այդ երկրի ղեկավարությունը կփոխի իր քաղաքականությունը։

Ես խորապես ափսոսում եմ նաև Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի համար: Վրաստանը հասել էր մի բարձր նշաձողի, երբ նրան շնորհվել էր ԵՄ թեկնածուի կարգավիճակ, իսկ Եվրախորհրդարանը եղել է վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների անսասան ջատագովը: Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը, սակայն, ուղղակիորեն հակասում են այդ ձգտումներին և վտանգում են երկրի եվրոպական ապագան։ Վստահ եմ՝ ով էլ հաղթի Վրաստանում կայանալիք ընտրությունում, երկիրը կվերադարձնի ժողովրդավարական բարեփոխումների և եվրաինտեգրման ճանապարհ։ Վստահ եմ նաև, որ Եվրախորհրդարանը և  Հարավային Կովկասի հարցերով նրա պատվիրակությունը այնտեղ կլինեն՝ տեղում ուղեկցելու նրան այդ գործընթացում»: