Արագածոտնում Փաշինյանին մոտեցած ու բողոքած քաղաքացին անհետացել է, հայտնաբերվել է նրա մեքենան` դռները բաց. Armlur.am
Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ այցից հետո ուշագրավ դեպք է տեղի ունեցել․ քաղաքացին առեղծվածային կերպով անհետացել է, Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Եվ այսպես
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արագածոտնի մարզ այցի ավարտից հետո առեղծվածային դեպք է եղել մարզի գյուղերից մեկում Մասնավորապես` հուլիսի 12-ին ՀՀ վարչապետն այցելել էր Արագածոտնի մարզ ու տարբեր համայնքների բնակիչների հետ հանդիպել։ Արդյունքում, Լեռնապար գյուղում բնակիչների հետ հանդիպմանը նրան է մոտեցել Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Ս .Ներսիսյանը եւ վարչապետին բողոքել է ասֆալտապատման աշխատանքներից ու Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոցի բարեկարգման աշխատանքներից։ Արդյունքում, հանդիպման հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, իրավապահներին են ահազանգում Ս.Ներսիսյանի հարազատները ու հայտնում, որ որդին վաղ առավոտյանից տանից դուրս է եկել ու փնտրում են նրան, բայց չեն գտնում։ Իրավապահները գնում են ահազանգի հետքերով ու Ապարան-Արթիկ ճանապարհին հայտնաբերում են Ս.Ներսիսյանի մեքենան՝ դռները բաց վիճակում, անձնական իրերը մեքենայում, իսկ վերջինս չկա։
Ողջ մարզում կասկածելի են համարում երիտասարդի անհետացումը ու բազմաթիվ վարկածներ առաջ քաշում։ Ավելի ուշ երեկոյան Ս.Ներսիսյանին հայտնաբերում են։ Կայքին հայտնի է դարձել, որ դեպքով ՀՀ քննչական կոմիտեում կա նախաձեռնված քրեական վարույթ։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում