Գազ չի լինելու․ հասցեներ Հայ գրոսմայստերները նվաճեցին աշխարհի գավաթի ուղեգրեր Բաքվից հայտարարել են, թե կարող ենք դիտել՝ ինչպես է ՀՀ-ն կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Անվանի փիլիսոփա, բարեհիշատակ Կարեն Սվասյանը հայրենիք է «վերադառնում» իր գրադարանով Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Ֆրանսիան Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից ՔՊ-ն անվտանգության քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար Լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը Շարունակվում են Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերը Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնականացումը մեծ առաջընթաց է․ ԱԳ փոխնախարար Փարիզում մեկնարկել է Մակրոն-Զելենսկի հանդիպումը «Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել է՝ ՄԽ պլանի հրապարակումը կփռի իր լեշը». Լևոն Զուրաբյան Բախվել են 2 «Mercedes»-ները, որոնք այնուհետև բախվել են կայանված ևս 2 «Mercedes»-ների և «ՎԱԶ 2107»-ի Միասնական ժամերգություն կկատարվի Արուճի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Քաջ Նազարը «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում է Էրդողանի ոտքերին․ Աբրահամյան Ստորագրվել է ՀՀ-Թուրքմենստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արձանագրությունը Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին ՀՀ կառավարությունը արցախցիների լայն արտագաղթի հրահրելու ծրագիր է անում, մասնակցե՛ք հանրահավաքին Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճում էԻտալիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հայտարարություն Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է գրանցվել Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2,2%-ով Քաղաքացին ընկել էր «Սաֆոյի բինա» տարածքում, նրան վնասվածքներով դուրս են բերել Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի խոսքով՝ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Մամիջանյան ՊՊԾ ծառայողների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բիրտ ուժ կիրառելը անընդունելի և խայտառակ միջադեպ է Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյանը հայտարարություն է տարածել Սևծովյան համաձայնագիրը Պուտինի հաղթանակն է. The TimesՓաշինյանն ընկավ կատաղության նոպայի մեջ ու սպառնաց «երեք նախագահներին պատերով տալ» (տեսանյութ) Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին Եկեք գնանք դատախազություն, եթե տեղը չգիտեք, ես կտանեմ․ Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են «Հյուսիսային հոսքի» հարցը. ԼավրովԱնշուշտ, Նիկոլը Էրդողանի առաջ կզել է, բայց ոչ վեցնոցի մակարդակի, ինչպես Ալիևի պարագայում է. Հակոբյան ԵԽ պատգամավորները ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը Գյումրեցիներ, մտածե՛ք, արժի, որ նման անՆամուս ու անԹասիբ կերպարը դառնա ձեզ ղեկավար. Ջուլֆալակյան ՆԳՆ-ն տեղեկացնում է Շվեդիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը Ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում․ Փաշինյանը պարզաբանում է (տեսանյութ) Երևանում բախվել են «Honda Elysion»-ը և «Honda CR-V»-ն․ կա տուժած ՀԾԿՀ-ն տուգանել է «ՀՀ էլեկտրական ցանցեր» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ներին Մարտի 27-ին լույս չի լինիՎերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվությունների ֆոնին կարևոր է Վաշինգտոնից արձանագրումը՝ էսկալացիայի ցանկացած ձև անընդունելի է. Հակոբ Բադալյան«Հաղարծին էքստրիմ» զիփլայնը շահագործվել է առանց փորձաքննությունների․ ՀԵՏՔԽոհանոցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար անհրաժեշտ լվացարանով, տաք և սառը ջրով. Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի գործի
Քաղաքականություն

Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրում է․ 

Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44-օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Ստացվում է.

1. Հայաստանի իշխանությունները պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժել են պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը՝ իրենց վրա վերցնելով հազարավոր զոհերի, վիրավորների ու տարածքային կորուստների աննկարագրելի  բեռը։

2. Այս թեզը դառնում է Հայաստանի ցանկացած քաղաքական ուժի և անհատի ընտրության առանցքային կետը։ Շրջանցել այս հարցադրումը պետք է դարձնել անհնար։ Անհնար է հանգիստ շարունակել քաղաքական և սովորական կյանքը, երբ տիրապետում ես նման ինֆորմացիայի։
Սա այն հարցն է, որը չունի վաղեմության ժամկետ, և սա պետք է դառնա ազգային օրակարգի առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ են մերժվել պատերազմը դադարեցնելու առաջարկները։

Այս հարցը ծնում է նոր հարցեր՝ իսկ գուցե մեկ այլ ուժ թույլ չի՞ տվել պատերազմը շուտ դադարեցնել, իսկ գուցե եղել են ա՞յլ դրդապատճառներ։ Վերջապես, այս հարցը չի կարող սահմանափակվել մեկ հոգու պատասխանատվությամբ։ Կա անձանց մի շրջանակ, որը պատասխաններ պետք է տա։ Այդ շրջանակը ներառում է այդ ժամանակվա գործող արտգործնախարարին, այդ ժամանակվա ՀՀ նախագահին, որը հետագայում փախավ Հայաստանից (գուցե հենց ա՞յդ պատճառով), Անվտանգության Խորհրդի անդամները։ Ո՞վ էր տեղյակ առաջարկներին, ո՞վ ձայն չհանեց, երբ մերժվում էին առաջարկները։ Ո՞վ գիտեր, թե ինչ է կատարվում ու չդիմեց ժողովրդին՝ կասեցնելու համար աղետը։

Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, շարունակել թաքնվել մասնավոր հորինված ստի մեջ՝ ում ինչպես հարմար է։ Պատերազմի արագ դադարեցման (մերժման) առեղծվածը  կարմիր գիծ է։ 

Սա նոր օրակարգ է նաև Բագրատ Սրբազանի համար։ Բարոյականության կենսական քարոզով պայքար տանող Սրբազանը վստահաբար պետք է այս թեման դարձնի առանցքային։ Ու սա կլինի հենց պրոցեսի քաղաքականացման իրական ուղերձ։

Պատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական։ Դրա գինը աննկարագրելի թանկ էր։ Սրբազանի «ներքին հաշտության» առանցքային ուղերձը նաև այս հարցի վրա պետք է խարսխվի։ Մեր ներքին հաշտությունը պետք է պահանջի ճշմարտության բացահայտում։ Ճշմարտություն՝ մեր նորագույն պատմության աղետալի էջի մասին։ Ի վերջո, սա բերում է նաև շատ կոնկրետ ու կարևոր մեկ այլ հարց՝ արդյոք պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել։ Մեր երկրի, մեր հասարակության, անհատապես մեր բոլորի ընթացիկ կյանքում մի հրեշավոր պատմություն կա, ու ձև անել, թե այն չկա, և շարունակել ապրել՝ կեղծ նորմալության հորինելով, չի ստացվելու:

 

Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ