Թրամփի դեմ մահափորձ իրականացրած անձի տանը հայտնաբերվել են կասկածելի սարքեր
Երկրորդ կասկածելի սարքն է հայտնաբերվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա հարձակման մեջ կասկածվող Թոմաս Մեթյու Քրուքսի տանը: Այս մասին գրում է Washington Post-ը:
Ավելի վաղ Associated Press-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնել էր, որ կասկածյալի տանը պայթուցիկ պատրաստելու համար նյութեր են հայտնաբերվել, իսկ Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ կասկածյալի մեքենայում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։