Իսրայելը վախենում է Նեթանյահուի կյանքի համար
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի մահափորձից հետո Իսրայելի կառավարության նախարարները մտավախություն ունեն, որ նման ճակատագիր է սպասվում վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ վերջին ամիսների բուռն հայտարարություններից հետո:
Մասնավորապես նման կարծիք ունի Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը, ով զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը մինչև 2023 թվականի վերջը:
Թրամփի դեմ մահափորձից հետո կապի նախարար Շլոմո Կարյան կարծիք է հայտնել, որ Իսրայելում իրավիճակը կրկնակի լուրջ է: Վարչապետի Նեթանյահուի և նրա կնոջ, որդու դեմ լուրջ սադրանքները ավելի մոտ են իրականությանը, քան երբևէ»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Իսրայելում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մի քանի անգամ Նեթանյահուի դեմ ֆիզիկական ոչնչացման ուղերձներ հնչել են: