Ալիևը կրկին խոսել է նախապայմանի մասին․ «խաղաղության» պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի ՀՀ Սահմանադրությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվականները։
Ալիևը հայտարարել է, որ իրենք հավատարիմ են «խաղաղության» օրակարգին և կրկին առաջ քաշել նախապայման, այն է՝ «խաղաղության» պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։