Իրանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին նախագահի ընտրություններում հաղթանակի առիթով

Իրանի խորհրդարանի (Մեջլիս) հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի առիթով: Այս մասին տեղեկանում ենք Mehr գործակալությունից։
Իրանի հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ կառավարական պաշտոնյաների համագործակցությունը եւ սիներգիան միմյանց հանդեպ կապահովեն լուսավոր ապագա երկրի ժողովրդի համար։