Իրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան ԳեղամյանՋրամատակարարման ժամանակացույցի խախտում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից. ՓաշինյանԹուրքիայի նախագահին հրավիրելու եմ Հայաստան. Փաշինյան
Հասարակություն

Փաշինյանի այցն Արագածոտնի մարզ՝ ամփոփ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտվող ծրագրերին: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Աշտարակ համայնքում: Սուբվենցիոն ծրագրով համայնքի 25 բնակավայրերում իրականացվել են 22.4 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից կառավարությունը հատկացրել է 749,8 մլն դրամ:

Աշտարակում կառավարության ղեկավարն այցելել է նաև նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267,3 մլն դրամ է, որից 93,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Հաջորդիվ՝ Փաշինյանն Աշտարակում ներկայացվել են տուֆ քարով սալապատված փողոցները: Նման աշխատանքներ են իրականացվում նաև համայնքի Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ, Վերին Սասունիկ և Ուջան բնակավայրերում։ Ծրագրի արժեքը 265 մլն 920 հազար դրամ է, որից Կառավարությունը հատկացրել է 132,9 մլն դրամը: Սալապատված փողոցների ընդհանուր երկարությունը կլինի 2.5 կմ:

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Սասունիկում, որտեղ կառուցվում է միջնակարգ դպրոց՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 350 մլն դրամ: Երկհարկանի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, արժեքը 1 մլրդ 289 մլն դրամ է: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի վերակառուցված և կահավորված հիվանդանոց: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:
Կառավարության ղեկավարին է ներկայացվել Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,9 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 798 մլն դրամ: Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս:

Ապարան համայնքում Փաշինյանը ծանոթացել է Շենավան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 282,9 մլն դրամ է, որից 198 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար: Արդեն իսկ կատարվել է շինարարական աշխատանքների 85%-ը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան,Սարալանջ և Նիգավան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի արժեքը 772 մլն դրամ է, որից 386 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում Ապարան քաղաքի փողոցների և բնակելի շենքերի բակային տարածքների և Ապարան համայնքի 19 գյուղական բնակավայրերում իրականացվում են 9,7 կմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև Տ-1-44,/Մ-3/ (Ապարան)-Լուսագյուղ ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 892,5 մլն դրամ է։ Աշխատանքները ընթացքի մեջ են, ավարտը նախատեսված է մոտ ժամանակներս: Վերը ն՛շված ճանապարհը հետագայում կշարունակվի մինչև Հանքավան։
Ալագյազ համայնքի Ռյա-Թազա բնակավայրում Փաշինյանը շփվել է գյուղացիների հետ, ծանոթացել կաթի մթերման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ կաթի մթերման գնի հետ կապված գրեթե ամեն տարի առաջանում են խնդիրներ: Նրա խոսքով՝ լուծումը անցումն է դեպի «խելացի անասնագոմ», որի արտադրական շղթայում մարդու ձեռքը չի կպնում, ինչը միանգամից ազդում է գնի վրա: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ վերոնշյալ ծրագրի առավելությունն ու արդյունավետությունն ակնհայտ է:

Փաշինյանն այցելել է նաև /Մ-3/ - Լեռնապար ավտոճանապարհի հիմնանորոգված 3,8 կմ հատված: Ծրագրի արժեքը 537,8 մլն դրամ է։

Մարզային այցի շրջանակում Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Ալագյազի մոդուլային մանկապարտեզում, որի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 863 մլն դրամ: Նախատեսվում է կառուցել 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ: Կառույցի հենակմախքը մետաղական է, հիմքերը՝ երկաթբետոնից, ժապավենային: Մանկապարտեզի մասնաշենքը մեկհարկանի է: Այն շահագործման կհանձնվի այս տարվա ընթացքում:

Ալագյազում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին։ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 348,1 մլն դրամ: Համայնքի կողմից ներդրման չափը կազմում է 4% կամ 13,9 մլն դրամ: Կառուցվում է միահարկ համայնքի կենտրոն, որը ըստ իր ֆունկցիոնալ յուրահատկության բաժանված կլինի երեք հատվածամասերի: Կոնստրուկտիվ առումով ևս շենքը բաղկացած կլինի երեք մասնաշենքից՝ մուտքային հատված, դահլիճային մասնաշենք և խոհանոցային մասնաշենք: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին: Ավարտը նախատեսված է ընթացիկ տարում: Ալագյազում կառուցման փուլում են նաև ըմբշամարտիկներ Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցը, իսկ հանրակրթական դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Շամիրամ համայնքում իրականացվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 32,8 մլն դրամ է, որից 11,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:  

Փաշինյանին են ներկայացվել Հյուսիս-հարավ մայրուղու ներդրումային ծրագրի (Տրանշ 2) շրջանակում իրականացվող Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարական աշխատանքները: Ծրագրի արժեքը 75,9 մլն դոլար է: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականին:

Մեծաձոր խոշորացված համայնքում Փաշինյանին ներկայացվել է, որ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» շրջանակում կոմունալ ծառայությունների բարելավման կապակցությամբ համայնքին տրամադրվել է 1 միավոր տրակտոր, 1 միավոր ձեռքի խոտհնձիչ և 1 միավոր խոտի հակավորիչ: Պայմանագրի արժեքը 15,9 մլն դրամ է:

Նույն համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեծաձոր և Օթևան բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 10,2 մլն դրամ է, որից 8,1 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերում իրականացվել են խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Մեծաձոր բնակավայրում կառուցվել է 500մ խմելու ջրագիծ, իսկ Օթևանում՝ 600 մ ջրագիծ:

Մեծաձոր և Օթևան բնակավայրերում իրականացվել են նաև ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքները: Ծրագրի արժեքը 34,3 մլն դրամ է, որից 25,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Կառավարության ղեկավարն այնուհետև ծանոթացել է Թալինի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Նշվել է, որ ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, արժեքը 189,2 մլն դրամ է։

Փաշինյանն այցելել է նաև Արևուտ խոշորացված համայնք, որտեղ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման նպատակով համայնքին տրամադրվել է 1 միավոր բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 միավոր հիդրոմուրճ, 1 միավոր փոքր շերեփ: Ծրագրի արժեքը 28,3 մլն դրամ է:

Փաշինյանը հաջորդիվ ծանոթացել է Տ-1-63,/Հ-81/ (Թաթուլ) – Կանչ – Հակո ավտոճանապարհի 12,1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 337,4 մլն դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարում:

Կառավարության՝ կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում ծրագրի շրջանակում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճի վերանորոգման աշխատանքներն են ներկայացվել Փաշինյանի մարզային այցի շրջանակում։ Ծրագրի արժեքը 9,8 մլն դրամ է: Դահլիճի ամբողջական կահավորման համար դպրոցի միջոցներից 5,5 մլն դրամի հատկացմամբ ձեռք է բերվել գույք։ Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցի հանդիսությունների դահլիճն ամբողջությամբ վերանորոգվել է: Այստեղ Փաշինյանին են ներկայացվել նաև 2023 թվականին Արագածատնի մարզում իրականացված դպրոցների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, ծանոթացել կառուցման աշխատանքներին: 432 աշակերտի համար նախատեսված դպրոցը կառուցման արժեքը 2 մլրդ 327,3 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ: Շինաշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թ․-ին:

ՔՊ-ական ղեկավարի վերջին կանգառը եղել է Արագածավանի ինտենսիվ այգիներում, որոնք ստեղծվել են պետության սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկի միջոցով: Ըստ այդմ՝ «Կովկասի Ագրո» ընկերության կողմից ստեղծվել է 100 հա տանձենու այգի, որի համար տրամադրվել է 1 մլրդ 490 մլն գյուղատնտեսական վարկ՝ 13.5 %-ով, որից 9.5 % սուբսիդավորվում է պետության կողմից: «Ֆան Ֆրութ» ընկերության կողմից ստեղծվել է 100 հա տանձենու այգի, որի համար տրամադրվել է 1 մլրդ 980 մլն գյուղատնտեսական վարկ՝ 13.5 %-ով, որից 9.5 % սուբսիդավորվում է պետության կողմից: 82 հա դեղձի այգի հիմնելու համար էլ տրամադրվել է 1 մլրդ 500 մլն գյուղատնտեսական վարկ՝ 14 %-ով, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է պետության կողմից: