Փաշինյանն օգնել է Բաքվի իրավապահներին. Սուրեն Սուրենյանց
«Ռադիոլուրի» լրագրողները պատասխանել են ղեկավարությանը` «Բաքու»-ն փոխարինելով «Ստեփանակերտ»-ով (լուսանկարներ)
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից
Տեղումները կդադարեն սեպտեմբերի 25-ին. ինչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացըՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես ԱլեմանինԾանրամարտի երիտասարդների ԱԱ. մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա ԳրիգորյանըԵս կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետԴրանց մեջ մի էսքան խիղճ չկա՞ր, որ երեկ հարգեին Արցախում անցած տարի զոհված մեր նահատակների հիշատակը. Շարմազանով (տեսանյութ)
Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, այլ պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. Մարիա Զախարովա
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ
Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաք, կանցկացնի 2 հանդիպում
ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը և տրամաբանությանը․ Զախարովա
Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. ԹաթոյանԱդրբեջանը և Թուրքիան ամրապնդում են ռազմական կապերըԱնվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համարՈւրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում էԳրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցըՔանի դա չի արվել, մեկ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է․ Վահե ՀովհաննիսյանՔանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ «Հետք»Այո՛, այո՛, ես արդեն մի քանի ամիս է` ամուսնացել եմ. Շպռոտ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունըԴիլիջանի ոլորաններում մառախուղ Ալիևն օկուպացված Արցախում մասնակցել է այսպես կոչված Ղարաբաղի համալսարանի բացմանը
Եկել է բռունցքվելու ժամանակը. Uրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը (տեսանյութ)
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պшյթnւցիկների տեղադրման գործից
Մահացել է Արտաշես Գեղամյանը
Իսրայելը ռմբակոծում է ԼիբանանըԱրցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե»Կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. կան կալանավորվածներՎախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցելԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում. Տիգրան ԱբրահամյանԴեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան
Յուրաքանչյուրն ուրիշի մասին դատում է՝ ելնելով իր կյանքի սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից
ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձըՍիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. Նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է. «Ժողովուրդ»Մահացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ ՇահնազարյանըԻրանում պայթել է բալիստիկ հրթիռների ռազմաբազա. մեղադրում են Իսրայելին Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ»20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ»«Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ»Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում լույս չի լինիԱրագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»Արցախն ուրացողը կուրանա մնացածը․ Գեղամյան Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
Հասարակություն

19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6մլրդ. 200մլն. դրամի վնաս էր պատճառվել, 390մլն. դրամի չափով փողերի լվացում կատարվել

Ավարտվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005-2008թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը և պաշտոնեական դիրքը, իր ղեկավարած ստորաբաժանման համապատասխան ծառայողներին կարգադրել է պաշտպանության նախարարի կողմից տրված լիազորագրերի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված, Նախարարությանը պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Եռաբլուր» կոչվող բլուրներին, Ծովակալ Իսակովի պողոտային, ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը հարակից տարածքներում գտնվող տարբեր մակերեսներով, բնակավայրերի նպատակային նշանակության, հանգստի գոտու և քաղաքային այգու հիմնադրման, գիտարտադրական կայանի կառուցման համար օգտագործման նպատակային նշանակությամբ 17 հողատարածքները՝ ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարների հանձնարարությամբ, պետական մարմնում բարձր պաշտոն զբաղեցրած տարբեր անձանց հետ փոխկապակցված ՍՊԸ–ի, ՓԲԸ–ի, ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականների, տարբեր ֆիզիկական անձանց օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերի նախագիծը:

Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման և միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում, վերոգրյալ կարգադրությունների հիման վրա, 2005-2008թթ. վարչության ծառայողները առուվաճառքի պայմանագրերի նախագծերը, արդեն իսկ պաշտպանության նախարարների կողմից ստորագրված վիճակում, ներկայացրել են նոտարական վավերացման, նույն օրը կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր։ Դրանցով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ վերոնշյալ տարածքներում գտնվող հողամասերը շուկայական արժեքից մի քանի անգամ էժան գներով վաճառվել են վերոնշյալ  ՍՊԸ–ին, ՓԲԸ–ին, ՀՀ պաշտապանության նախարարության բարձրաստիճան զինվորականներին և տարբեր ֆիզիկական անձանց, ապա այդ անշարժ գույքերը որպես սեփականություն գրանցվել են վերջիններիս անվամբ։ Նրանցից ոմանք, կարճ ժամանակ անց, անշարժ գույքերը, ձեռք բերման գնից անհամեմատ թանկ գներով, օտարել են այլ անձանց։

Այդ կերպ պետությանը՝ ի դեմս ՀՀ ՊՆ-ի, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուրը ՝ 5.913.147.300 ՀՀ դրամի վնաս։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը ի պաշտոնե տեղեկացված լինելով սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող, ՀՀ ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 2 հողամասերը նախարարության պաշտոնատար անձանց կողմից, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, օտարելու մտադրության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով ձեռք բերելու նպատակով դիմել է պաշտպանության նախարարին, ու ստացել նշված հողամասերն իրեն օտարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը:

Պաշտոնատար անձը, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, անշարժ գույքերի իրական պատկանելիությունը, տնօրինման եղանակը, իրավունքները թաքցնելու և այդ կերպ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գույքերի ծագումը խեղաթյուրելու նպատակով, պաշտպանության նախարարի գիտությամբ, նրա հետ ձեռք բերած նախնական պայմանավորվածությամբ, որպես գնորդ է ներկայացրել իր ազգական Հ.Մ.–ին։

Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրարկման արդյունքում՝ հիշյալ պաշտոնատար անձի կարգադրությամբ վերոգրյալ առուվաճառքի պայմանագրերը, արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում, ներկայացվել է նոտարական վավերացման, կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր, որնցով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, 217.160.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասն ընդամենը 51.176.000 ՀՀ դրամով, իսկ   մյուս՝ 304.260.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը, ընդամենը 79.800.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով փաստացի վաճառվել են նույն պաշտոնատար անձին՝ որպես սեփականություն՝ ձևական գրանցվելով վերջինիս ազգականի անվամբ։ Արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է  առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր ավելի քան 390մլն. ՀՀ դրամի վնաս:

Այնուհետև, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով, նույն պաշտոնատար անձի ցուցումով, նրա ազգականն իր անվամբ ձևականորեն՝ որպես սեփականություն հաշվառված վերոնշյալ անշարժ գույքերը, նվիրատվության պայմանագրերով, փոխանցել է պաշտոնատար անձի կնոջը, և անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։

Այսինքն՝ իր հետ փոխկապակցված անձի և ընտանիքի անդամի անվամբ գործարքներ իրականացնելով և վերջիններիս անվամբ գույքը գրանցելով՝ նշվածն պաշտոնատար անձն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 390մլն. ՀՀ  դրամ շուկայական արժեքներով վերոգրյալ գույքերը, այսինքն՝ կատարել է փողերի լվացում։

Նշված արարքները կատարելու համար նշված նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ 2 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 19 դրվագ նույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին և   549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին)։

Քրեական վարույթի՝ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար պաշտոնատար անձի գույքը արգելադրվել է։