Սրբազան պայքարի առաջնորդները ժամը 13։00-ին կլինեն Հրազդանում

Սրբազան պայքարի առաջնորդներն ու անդամներն այսօր հանդիպում կունենան Կոտայքի մարզկենտրոնում։
«Հանդիպում ենք այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին, Հրազդանի Դրամատիկական թատրոնի շենքում: Սիրով սպասում ենք մեր հանդիպմանը՝ միասին քննարկելու Հայաստանի և մեր ժողովրդի օրակարգի ամենակարևոր հարցերը»,-ասված է պայքարի ֆեյսբուքյան էջում։