Արևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից. Վիկտոր Վասիլև
Արևմուտքը փորձում է Հայաստանին հետ քաշել իր դաշնակիցներից, թեև այլ երկրների օրինակը ցույց է տալիս, թե ինչի է դա հանգեցնում:
Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Արևմուտքը փորձում է ոչ թե պարզապես սեպ խրել, այլ իրականում հեռացնել Հայաստանին իր դաշնակիցներից, բնականաբար, բոլոր գործընկերները դա տեսնում են նաև Անդրկովկասի այլ երկրներում, նույն Վրաստանում: Ինչի՞ է հանգեցնում այս ամենը: Բնականաբար, մեզ չեն կարող չտագնապեցնել և չվախեցնել Երևանում գտնվող արտաքին խաղացողների և ղեկավարության գործողությունները, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև կարող են սրել իրավիճակը նրա սահմաններից դուրս»,- ասել է Վասիլևը։