ՀԱՊԿ-ում դարձյալ խոսել են Հայաստանի մասին

ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն աջակցում են Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանների ամրապնդման ծրագրին, մինչդեռ Քաբուլի հետ երկխոսության կարիք չկա:
Այս մասին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
«Տաջիկստանի և Աֆղանստանի միջև սահմանն ամրապնդելու որոշումը, ինչպես արդեն ասացի, ընդունել են ՀԱՊԿ բոլոր երկրները: Հայաստանը հատուկ դիրք է զբաղեցնում, այսինքն՝ չի առարկում այս ծրագրի ընդունմանը և ստորագրել է այն»,- ասել է Վասիլևը։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանի ուժեղացման մասին առաջին որոշումը կայացվել է դեռ 2013թ.