Բելգիան կործանիչները Ուկրաինա կառաքի միայն 2028 թվականին
Բելգիան հայտարարել է 30 F-16 ինքնաթիռների տեղափոխման մասին Ուկրաինա, սակայն առաքման ժամանակացույցերը երկարաժամկետ են, և դա անընդունելի է Ուկրաինայի համար:
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
«Մեզ իսկապես անհրաժեշտ է ինքնաթիռների քանակը, որոնց մասին խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մենք ունենք համապատասխան հայտարարություններ մեր գործընկերների կողմից ինքնաթիռների քանակի վերաբերյալ։ Ցավոք, որոշ երկրներում առաքման ժամանակացույցը բավականին երկար է։ Օրինակ՝ Բելգիան հայտարարագրել է 30 ինքնաթիռ, և դա Բելգիայի հետ մեր անվտանգության պայմանագրում է նշված։ Բայց նրանք ասում են, որ այդ 30 ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2028 թվականի վերջ, ինչը մեզ համար ակնհայտորեն անընդունելի է»,- ասել է Ժովկվան։