Անհերքելի է` Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում. Շարմազանով Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին Նոր մեքենա, նոր տուն՝ Ծաղկաձորում, արժեթղթեր ու փողեր․ «Քաղաքական վենդետա լինելու է», «համբալի լավը» ասող Արսեն Թորոսյանի վերջին հայտարարագիրը ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը Ֆուտզալի Հայաստանի գավաթ․ Երևանը հաղթեց Լոգիկոնին ու հռչակվեց գավաթակիր Վերին Պտղնիում հրդեհ է բռնկվել Հայտարարություն՝ Լիլիթ Աղեկյանի հետապնդման վերաբերյալ 120․000 բռնահանված արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու իրավունքից Արցախի մշակութային ժառանգությունը՝ բռնազավթման, յուրացման և ջնջման պետական քաղաքականության թիրախում Փաստորեն, անբարոյականությունը սահման չունի․ Անդրեասյանը գրագիտության դասեր է տվել Փյունիկը գերգոլառատ խաղում հաղթեց Արարատին և նվաճեց ԿԼ-ի ուղեգիր Ազգային ժողովի այգում Ալեն Սիմոնյանը երիտասարդների հետ հանդիպում է կազմակերպել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա 42 դպրոցում չկա ջրամատակարարում, 97 դպրոցում` կոյուղի. Փաշինյանի վերաբերմունքը` դպրոցական կրթությանը Օկուպացված Արցախի Տանկ-հուշարձանն ու Հայրենականի զոհերի հիշատակին նվիրաված համալիրը ոչնչացված են Ինչո՞ւ Զարուհի Փոտանջյանին չեն թողել տեսակցել Լիլիթ Աղեկյանին. ԱՆ-ն պարզաբանում է տարածել ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի Ես այսուհետ իրացնելու եմ իմ այդ իրավունքը․ Աննա Հակոբյան Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը Քարով, դանակով հարվածներ են հասցրել 29-ամյա երիտասարդին Ժամանակն է վերջ դնել ՌԴ և Ուկրաինայի միջև պատերազմին․ Պետդեպ «Պետությունը ձեզ մենակ չի թողնի»․ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր Վանաձորի Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել․ վիրավոր կա Գալիք ընտրություններին Ալիևն օգնելու է Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թուղթ ստորագրելով․ ադրբեջանագետ Կենսաթոշակը բարձրացել է 10-12%-ով, իսկ պարենային ապրանքների գները՝ 45-70%-ով Ռուսական որ ակումբների հայ ֆուտբոլիստներն են հրավիրվել ազգային հավաքականՀրազդանում փորձ է արվել 9-10 տարեկան երեխայի առևանգել․ ArmlurՍԴ որոշումից անցել է 30 օր, սակայն նույնիսկ oրենքի նախագիծ դեռևս առկա չէ. Արամ Վարդևանյան Գանձասարը հաղթեց 10 հոգով մնացած Շիրակին՝ տանելով առաջին հաղթանակը ՀՊԼ-ում Զախարովան կոչ է արել Ուկրաինային չլսել «ՆԱՏՕ-ի խորհրդատուներին» Ծանրամարտի նոր քաշային կարգերը հաստատվել ենՇենգավիթում սկանդալային զարգացումներ. զանգվածային ազատումներ՝ վարչական շրջանի ղեկավարի պահանջովԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ աջակցության ծրագրով գործուղվել է մարզերՄԻՊ-ն այցելել է Բերդ խոշորացված համայնք, ծանոթացել է առկա հիմնահարցերին24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա կապակցությամբԼույս չի լինելու Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներումՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչներինՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ (տեսանյութ)ՀՀ դեսպանն ու Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել ենՀՀ սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի նկատմամբՀրդեհ է բռնկվել Վանաձորում շենքերից մեկի շքամուտքում․ տարհանվել է 15 բնակիչ, կա տուժածՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Նիկոլի գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը, և Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից. քաղաքագետ
Հայ բանաստեղծը Մակրոնի որոշմամբ դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»
Նիկոլ Փաշինյանը և Բարտ դը Վեվերը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման հարցեր
Ցավակցում եմ Պարգևի մորը, բայց պետք չէ խեղաթյուրել իրականությունը. Էջմիածնի միջադեպի մասին մանրամասներ է հայտնել մեղադրյալի հարազատը (տեսանյութ)
Բաքվում պահվող հայերին վերադարձնելու կամքը և կարողությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը վերածվել են մեր պետության վերջին բարոյական հենասյան․ Շաքե ԻսայանԵրևանում ավտոբուսի վթարից տուժածները բժշկական օգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել, բուժօգնություն շարունակում է ստանալ մեկ անչափահաս. ԱՆ
Մամուլ

Փաշինյանը որոշել է մատաղ անել ամերիկաթուրքական «միջանցքային» շահերին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ամենևին գաղտնիք չէ, որ Փաշինյանն իր նախատեսած այս կամ այն քայլաշար անոնսում է որևէ «կարկառուն» քպականի շուրթերով։ Ավելին, նույն «կարկառունները» երբեմն հանդես են գալիս իրական մտադրությունների, նպատակների «բացահայտող»: Կամա թե ակամա, այլ հարց է: Նախօրեին էլ, ահա, քպական մի նման «խոսափող» հնարավորինս պարզունակ տեքստով հրապարակեց Հայաստանի «միջանցքայնացման», իսկ եթե դա տեղի ունենա, նաև պետականության անխուսափելի կորստի «ճանապարհային քարտեզը»։ Ո՞րն է դրա բովանդակությունը, որը, ամենայն հավանականությամբ, ՔՊ մերձավորներին ներկայացրել է Փաշինյանը, իսկ հիմա, նրա հանձնարարությամբ, դա հանրայնացնում է կարկառուններից մեկը։ Լավ, որպեսզի շատ միագիծ չլինի, չբացառենք վարկածը, որ Փաշինյանը ներկայացրել է քպականներին, նրանցից մեկն էլ այդ ամենը «ջրի երես» է հանել, կամ, այլ կերպ ասած բլթացրել է:

Չնայած այստեղ էլ պիտի նշենք, որ քպականները նույնիսկ ջուր չեն խմում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության... Լավ, վերադառնանք «կարկառունին»՝ հավելելով, որ այս անգամ նա աշխարհաքաղաքական «բացահայտումներ» էլ է արել: Հիմնական «գիծն» այն է, որ ԱՄՆ-ն այստեղ ունի կենսական շահեր, որոնք պետք է սպասարկվեն։ Խոսքը, մասնավորապես, դեպի Կենտրոնական Ասիա «միջանցքի» մասին է, որը պիտի ստանա Թուրքիան, և որը պիտի դուրս լինի Ռուսաստանի վերահսկողությունից։ Հասկանալի է, խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որում շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան և, ըստ քպականի, ԱՄՆ-ն: Իսկ մեծ հաշվով, ԱՄՆ-ի համար առանցքայինն այն է, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավկովկասյան տարածաշրջանից, կոնկրետ՝ Հայաստանից։ Սա այն «փառահեղ» ծրագիրն է, որի փուլ առ փուլ իրականացմանը ձգտում են, կրկնենք, Թուրքիան, Ադրբեջանը, Փաշինյանի կառավարությունը՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որի մասին ահազանգում, զգուշացնում, հայտարարում էին իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող վերլուծաբանները, իրապես ընդդիմադիր գործիչները։

Ի՞նչ խնդիր(ներ) կա այս «միջանցքի» հետ կապված։

Բնականաբար, այն շատերին է հետաքրքրում (գոնե երեք կողմի նշեցինք, մյուսները՝ ածանցյալ), սակայն չի բխում Հայաստանի շահերից, քանզի նախ՝ հանգեցնելու է երկրի «միջանցքայնացման», այն դնելու է թյուրքական ահռելի ազդեցության տակ (մեղմ ասած)՝ դրանից բխող հետևանքներով։ Ավելին, այն հանգեցնելու է Հայաստանի սուվերեն տարածքի՝ «միջանցքի» տակ դրված մասի օտարման (անեքսիայի) ապա և՝ ինքնիշխանության կորստի։ Եթե հաշվի առնենք, որ «միջանցք» ասելով՝ առաջին հերթին դիտարկվում է Սյունիքը, ապա Հայաստանը զրկվելու է Իրանի հետ ցամաքային կապից ու ճանապարհներից, կորցնելու է երկրի տնտեսության համար առանցքային մոլիբդենային հանքավայրերը (մեր «նավթը») ու, առհասարակ, վերածվելու է թյուրքական աշխարհի բեռնափոխադրումներն ու անցուդարձն սպասարկող, անհեռանկար ու ապագայազուրկ տարածքի։ Այստեղ առանձնահատուկ պետք է նշել, որ փաստացի, ըստ քպականի, ստացվում է, որ Ռուսաստանը դեմ է այդ միջանցքին առնվազն այն տեսքով, ինչ պատկերացնում են ԱՄՆ-ը, Թուրքիան ու Ադրբեջանը: Եվ հիմա հարկավոր է Ռուսաստանին մեկուսացնել տարածաշրջանից՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Իրանի հետ կապված՝ առանձին քննարկելի թեմա ...

Հատկանշական է, որ Փաշինյանը, իր կարկառունի միջոցով բարձրաձայնելով ուրվագծված հեռանկարով ծրագրի մասին, առաջ է հրում բացարձակապես մանիպուլ յատիվ «թեզեր», թե՝ ռուսական գազից հրաժարվելով՝ Հայաստանը կդառնա ինքնիշխան... Սա, իհարկե, տրամաբանության նկատմամբ դաժան ոտնձգություն է։ Անմիջապես հարց է ծագում, թե ռուսական ամեն ինչից «մոլոքոր» ընկնող Փաշինյանն ու յուր օլիգարխներն այդ ինչո՞ւ միանգամից չեն հրաժարվում բազմամիլիարդանոց ռեէքսպորտից, և մեկեն չեն ինքնիշխանանում։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ռուսական գազից կհրաժարվենք ու կդառնանք ինքնիշխան։ Գուցե միանգամից ԱԷԿ-ն էլ անջատե՞նք (նման պրոյեկտ էլ է գործարկված կամ ցրցամված) ու ինքնիշխանաբար նստենք վառարանների մոտ՝ հպարտ ու աթարաբույր։ Էհ, Եվրոպայի նման թանկուկրակ գներով գազը գնեք, ու ինքնիշխանվեք, ո՞վ է խանգարում։ Հա, Ռուսաստա՞նը:

Դե, դե... Մանիպուլ յատիվ է նաև քպական այն «կուտը», թե Իրանից գազ կգնենք։ Կգնեք, ինչպես չէ, Վաշինգտոնն էլ սուսուփուս նայելու է, թե իր դրածոներն ինչպես են Իրանից գազ գնում։ Հա, ասում են, թե ադրբեջանական գազ կգնենք։ Հասանք տեղ: Սա ասում են ներկայացուցիչներն այն իշխանության, որն էներգակիրների գնումը փոխպայմանավորում է անկախության հետ։ Այսինքն, ռուսական գազից հրաժարվելով, իբր, անկախանում են, իսկ ադրբեջանական գազով… գազ տված բացարձակ ինքնիշխան ենք դառնալու: Հիշո՞ւմ եք, մի տխրահռչակ նիկոլական «քաղաքագետ» ասում էր՝ «ավելի լավ է՝ թուրքի շուն լինել»։ Դե, կարծես այդ տրամաբանության ուղեծրում է. Ռուսաստանի գազից, 60-70 տոկոսանոց առևտրաշրջանառությունից հրաժարվենք, դառնանք ադրբեջանա-թուրքական «անկախ»:

Ահա, թե ինչի է ձգտում Նիկոլ Փաշինյանը: Այո, մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական լուրջ շահերի բախման կետ է դարձել (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)։ Եվ նման պայմաններում, օրինակ՝ թշնամի Ալիևը ձգտում է հնարավորինս առավելագույնը քաղել՝ խաղալով նաև հակասությունների վրա (Չինաստան, ԱՄՆ)։ Իսկ Հայաստանը, Փաշինյանի ձեռամբ, Հայաստանը որոշել է մատաղ անել ամերիկաթուրքական «միջանցքային» շահերին։ Նա դրա անունը դրել է «խաղաղության խաչմերուկ», բայց գործնականում երկիրը մտցնելու է խաչաձև կրակի տակ՝ թողնելով արկածախնդրության փլատակներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում