Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ 10 տարվա խիստ ռեժիմով
Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ առաջին 5 տարին նա անցկացնելու է բանտում, իսկ հաջորդ 10-ը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում մեկնարկել է հայազգի գերի Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը։
Ադրբեջանի իրավապահ համակարգը հայազգի գերուն մի շարք կեղծ մեղադրանքներ է առաջադրել։
Հիշեցնենք` նախորդ տարի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։