ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր որևէ մեկին չի զիջվել․ Արշակյանը փորձեց «հավաստիացնել» Արթուր Խաչատրյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում կրկնեց իր հարցը, որով հուլիսի 11-ի նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավարին խնդրել էր կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից ամրապնդված, Կադաստրի տված իրավունքի գրանցման վկայականներով ինչքան տարածք է հանձնվել թուրքին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, արձագանքելով Խաչատրյանին, ընդգծեց. «Ես հավաստիացնում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր որևէ մեկին չի զիջվել, եկեք չփորձենք քաղաքականացնել»։