Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնումԷրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելՀԷՑ-ը խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու. «Հայաքվե»
Վիճաբանություն՝ «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ. կա վիրավnր
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՓաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է մյուս կողմից՝ Ալիևը և Էրդողանն իրենց ակնկալիքներով. Նիկոլը մանևրի տեղ չունիԵրեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ. ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալԵրևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ կա 2 տուժածՄախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց. Աբրահամյան«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեցԻնչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում73-ամյա Լուի վան Գալը բուժվել է քաղցկեղիցՀայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխումՓաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Ավինյանը բոլոր թաղապետերին հրահանգ է իջեցրելՓաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարըՃգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող են. «Ժողովուրդ»«Եթե մեզ չընտրեք, նոր պատերազմ է լինելու». ՔՊ կարգախոսը «Հրապարակ»Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն. Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»Ուզում են նորից կալանքի տանելՏարածաշրջանային զարգացումների համատեքստում կարևոր է կապուղիների ապաշրջափակումը․ դեսպանԱրգելե՛ք Վարդավառի տոնը, ցույց տվեք Ալիևին, որ «Եկեղեցին ահաբեկչական կառույց է»Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներԽոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսն է, Բաքուն նոր «զոհեր» է ներկայացրել
Միջազգային կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ
Որքան Նիկոլը խոսի ինքնիշխանությունից, Հայաստանի ինքնիշխանությունն այդքան ավելի է զիջվելու․ ՖարմանյանԱրին-Բերդի գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է քարի մշակման արտադրամասը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Արցախցի ուխտագնացներն այցելել են Հայաստանի սրբավայրեր և վանքերԱնդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսովՊայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ․ ադրբեջանագետ Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Ջերմոցատերերը կդիմեն կտրուկ քայլերի, եթե ՌԴ արտահանման արգելքը չվերացվի
Սպորտ

Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է մարմնամարզիկ Վահագն Դավթյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 35-ամյա Վահագն Դավթյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը:

-Վահա՛գն, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

-Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Շատ լավ եմ տրամադրված: Նախապատրաստական փուլում եմ: Կարծում եմ՝ լավագույն մարզավիճակիս կհասնեմ Ֆրանսիայում կայանալիք երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո: Հավաքի ընթացքում մարզումներն անցկացնելու ենք նույն մարզագույքով, ինչ՝ Օլիմպիական խաղերում: Այսինքն` մարզագույքի փոփոխություն չենք ունենա, ինչը կարևոր է: Կարևոր հանգամանք է նաև, որ կգտնվենք հենց Ֆրանսիայում, այսինքն` ժամային գոտու և այլնի փոփոխություն ևս չենք ունենա մրցումներից առաջ:

-Ինչպիսի՞ն էր Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճելու ճանապարհը Ձեզ համար:

-Անկեղծ ասած՝ բարդ: Ուղեգիրը մեկ մրցաշարի կամ մեկ մրցման արդյունքով չեղավ: Այն ձեռք բերեցի աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքով, որոնք մեկնարկել էին տարեսկզբից: 4 փուլերից մեկին էլ չմասնակցեցինք, ինչն ավելի էր բարդացնում մեր գործը, քանի որ բոլոր փուլերը շղթայված էին միմյանց հետ. ՕԽ ուղեգիր նվաճած մարզիկների անունները որոշվելու էր ընդհանուր միավորների հանրագումարով: Տարեսկզբից լարված շրջան ունեցանք՝ մրցումներ, հավաքներ, նորից մրցումներ: Ուրախ եմ, որ կարողացա հասնել իմ առջև դրված նպատակին:

-Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունից հետո վնասվածք ստացաք: Ի՞նչ մարզավիճակում եք, հասցրե՞լ եք լիարժեք վերականգնվել:

-Լիովին չեմ ապաքինվել: Վերականգնողական շրջան անցա Դոհայի աշխարհի գավաթից հետո. այդ շրջանում չէի մարզվում և մարզավիճակս թուլացրի: Արդեն սկսել եմ լիարժեք մարզվել: Կարծում եմ՝ երբ ֆիզիկական մարզավիճակս ավելի լավ մակարդակի հասցնեմ, ցավերս էլ կմեղմանան: 

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիրներ եք դրել ինքներդ Ձեր առջև Փարիզում:

-Բնականաբար, այն մասնակցությունն է գոհացուցիչ և լավ համարվում, որից գոհ են մնում թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները: Թե վերջնարդյունքում որ տեղը կզբաղեցնես, մրցումը ցույց կտա: Բայց, առաջին հերթին, կարևոր է՝ դու և քո թիմը ելույթից գոհ լինեք: Բոլոր մրցակիցներիս ծանոթ եմ. միմյանց հետ մրցել ենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Օլիմպիական խաղերի վարկանիշը, իհարկե, ավելի բարձր է, բայց պատրաստվում ենք նույն լրջությամբ, ինչ մյուս խոշոր միջազգային մրցումներին: Հուսով եմ՝ ամեն ինչ հաջող կընթանա մեզ համար:

-Օլիմպիական խաղերը բոլոր մարզիկների համար, թերևս, երազանք և կարիերայի գագաթնակետ են: Քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացաք այս տարիքում  նվաճել ՕԽ ուղեգիրը: Այս ընթացքում ի՞նչն է Ձեզ մոտիվացրել ու առաջ մղել:

-Կարիերայիս ոչ մի փուլում չեմ կենտրոնացել տարիքի վրա: Տարիքն այնքան էլ կարևոր չէ. ավելի կարևոր են քո առողջությունն ու մարզավիճակը: Իհարկե, ավելի մեծ տարիքում դժվար է լավ մարզավիճակ պահելը, վնասվածքներն էլ ավելի դժվար են վերականգնվում, բայց տարիքը նաև իր առավելությունն ունի. ավելի փորձառու ես, իսկ այդ փորձը շատ մեծ դեր է խաղում գրանցած արդյունքների հարցում:

-Վահա՛գն, հանդես եք գալիս օղակների վրա: Ինչո՞վ է այն Ձեզ համար սիրելի:

-Իմ լավ արդյունքները հենց այդ գործիքի վրա եմ ցույց տվել, դրանով էլ դարձել է սիրելի: Բոլոր գործիքներն էլ լավն են ու նաև՝ շատ բարդ: 13-14 տարեկանից ֆիզիկապես տարբերվում էի իմ հասակակիցներից, կարողանում էի օղակների վրա խաչ կատարել, ֆիզիկապես ավելի պինդ էի օղակների վրա. այդպես հասկացա, որ իմ առանձնահատկությունները հենց օղակների վրա են ավելի լավ դրսևորվում: Իրականում, դու ինքդ չես որոշում, թե որ գործիքի վրա պետք է հանդես գաս: Օրգանիզմդ է թելադրում ժամանակի ընթացքում:

-Երկար տարիներ է՝ սպորտում եք: Հետաքրքիր է՝ այս ընթացքում, Ձեր կարծիքով, որքանո՞վ է փոխվել պետության և հասարակության վերաբերմունքը մարմնամարզության հանդեպ:

-Բավականին փոխվել է, ինչն առաջին հերթին բխում է արդյունքներից: Երբ պարբերաբար Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ ենք ունենում, անուններն ավելի շատ են հնչում թե՛ ԶԼՄ-ներում, թե՛ հասարակության տարբեր շերտերում: Հանրությունը սկսում է ավելի շատ ճանաչել մարզիկներին, սիրել սպորտն ու աջակցել, ինչը, հավատացեք, շատ կարևոր է մարզիկի համար: Սպորտի հանդեպ պետության վերաբերմունքում ևս շատ դրական ու մեծ փոփոխություններ է կան: Կարելի է ասել՝ հենց դա էլ բերում է մեծ արդյունքների: Պետական ուշադրությունը, միանշանակ, նպաստելու է սպորտային նվաճումների ավելացմանը, քանի որ մարզիկներն արդեն մտածում են միայն իրենց մարզումների, ոչ թե առօրյա խնդիրների մասին: Շատ տաղանդավոր մարզիկներ ենք ունեցել, որոնք սոցիալական խնդիրների պատճառով թողել են սպորտը, ինչը շատ ցավալի է: Այժմ իրավիճակն անհամեմատ փոխվել Է: Եթե մարզիկը ցույց է տալիս լավ արդյունք և նվաճում է մեդալներ, միանշանակ գնահատված է պետության կողմից:

-2027 թվականին Հայաստանը կընդունի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Ի՞նչ հեռանկարներ է սա բացում մեզ համար, և հետաքրքիր է նաև՝ որտե՞ղ եք Ձեզ տեսնում այդ ժամանակ:

-Եթե անկեղծ՝ շատ եմ ցանկանում մասնակցել Եվրոպայի այդ առաջնությանը: Միանշանակ, չեմ մտածում, թե Փարիզի Օլիմպիական խաղերն իմ վերջնակետն է լինելու: Մեր երկրում մարմնամարզության զարգացման և առաջընթացի տեսանկյունից Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը, անկասկած, շատ մեծ առավելություն կունենա: Հայաստանում նմանօրինակ մրցաշարի անցկացումը երազանք է, որը մի քանի տարի առաջ անհնարին էր թվում: Մեզ հետ այսօր մարզվող երեխաները, որոնք հիմա միայն մեզ են տեսնում, հնարավորություն կունենան տեսնելու համաշխարհային շատ հզոր և անվանի մարզիկների: Ի վերջո, կունենանք նաև մեր նոր մարզադահլիճը, որը ենթակառուցվածքների առումով շատ կարևոր խնդիրներ կլուծի: Միանշանակ, դրական արդյունքները շատ կլինեն:

Բլից հարցեր

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-Հայ բոլոր լեգենդար մարզիկների հետ կուզեի մեկ օր անցկացնել: Կարծում եմ՝ շատերի հետ արդեն իսկ անցկացնում եմ:

-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Կյանքում ամենակարևորը լավ մարդ լինելն է, անկախ նրանից՝ ինչ արդյունքների կհասնես:

-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Լինել ազնիվ և մաքուր:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ: Անհանգստանում եմ ինձ հարազատ մարդկանց համար:

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Աստծուն: