Երևանում կառուցվող նոր էլիտար շենքում․ վերամբարձ կռունկը ընկել է 27-ամյա աշխատակցի վրա․ բժիշկները պшյքարում են նրա կյանքի համար․
Հուլիսի 8-ին Երևանում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել, որի ժամանակ չի պահպանվել աշխատանքային կանոնների անվտանգությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։15-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում