ՆԱՏՕ-ն Ռուսաստանին խնդրում է խաղաղ ճանապարհով դուրս գալ Ուկրաինայից, Մոլդովայից և Վրաստանից

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել պատերազմը և դուրս բերել իր բոլոր ուժերը Ուկրաինայից, Մոլդովայից և Վրաստանից, ասվում է դաշինքի Վաշինգտոնի գագաթնաժողովի հայտարարության մեջ։
Ռուսաստանը միանձնյա պատասխանատվություն է կրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար, որը միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է։ Չի կարող անպատժելի լինել Ռուսաստանի անվտանգության ուժերի և պաշտոնյաների կողմից մարդու իրավունքների ոտնահարման, ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումները:
Ռուսաստանը պատասխանատու է հազարավոր խաղաղ բնակիչների մահվան և քաղաքացիական ենթակառուցվածքներին զգալի վնաս պատճառելու համար։
Մենք (ՆԱՏՕ) ամենախիստ կերպով դատապարտում ենք Ռուսաստանի սարսափելի հարձակումները ուկրաինացի ժողովրդի վրա, ներառյալ հուլիսի 8-ին հիվանդանոցների վրա հարձակումները,-նշված է հայտարարության մեջ: