Սոֆի Դևոյանը թույլ չտվեց Աննա Հակոբյանին գրկել իրեն (տեսանյութ)
Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը: Այս կապակցությամբ ու իր ներդրած ավանդի համար մեծարման երեկոյի ժամանակ Դևոյանին շնորհվեց ոսկե մեդալ։
Միջոցառմանը ներկա էր նաև Աննա Հակոբյանն իր աղջկա հետ։ Երբ վերջում Աննա Հակոբյանը մոտեցավ Դևոյանին ու փորձեց զրույցի բռնվել նրա հետ, վերջինս սառը խոսեց Աննայի հետ։ Իսկ երբ Աննա Հակոբյանը ցանկացավ գրել Սոֆի Դևոյանին, վաստակավոր արտիստոհւն մի կողմ ընկրկեց և հարցրեց․ «Ու՞ր է Ձեր աղջիկը»։
Հավանաբար արտիստուհու այս պահվածքից շփոթված, Աննա Հակոբյանը ձեռքով ցույց տվեց աղջկա կողմն ու ասաց՝ «Հենա»,-և արագ հեռացավ Սոֆի Դևոյանի մոտից։