«ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում 2 անչափաhաuի մայրը քթի վիրաhատnւթյան ժամանակ մաhացել է
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին «Արթմեդ» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-նէ, վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:
Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկութուններով՝ մահացածը ուներ 2 անչափահաս երեխա, իսկ նշված ԲԿ-ում քթի վիրահատությունից 3-րդ ողբերգական դեպքն է տեղի ունենում: